Երեքշաբթի , Օգոստոսի 20 2019
Սկիզբ / Հասարակություն / Ահա թե ինչու է Նիկոլը թիրախավորել հենց Բակո Սահակյանին

Ահա թե ինչու է Նիկոլը թիրախավորել հենց Բակո Սահակյանին

Նոյեմբերի 29-ին Ճամբարակում Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռակա լեզվակռվի մեջ է մտել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ տիրոջ իրավունքով սաստելով, հաթաթա տալով նրան:

Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես, ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը¸ բացարձակապես չեմ հասկանում այդ ինչու՞ են ակտիվացել, ինչու են տարբեր մեկնաբանություններ անում և ինչու՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ես ասեմ¸ որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերը կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Սահակյանին հորդորում եմ¸ որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով, թող… չհասկացա, ուրեմն Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Բա, պատկերացնում եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանում եք դրա արդյունքն ու հետևանքն ինչ կլինի: Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, այն ինչ տեղի է ունեցել ձեր հետ անպայման կքննարկեմ, բայց ընտրություններից հետո: Զբաղվեք ձեր գործով»:
Պետք է արձանագրել, որ Փաշինյանի նմանօրինակ խոսելաոճը արցախյան ղեկավարության հետ, իսկ ավելի ճիշտ՝ նոր իշխանությունների՝ Բակո Սահակյանի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը, նորություն չէ. նույնիսկ ինչ-որ պահ խոսվում էր հայաստանյան հեղափոխությունն Արցախ արտահանելու մասին:
Հարցը հետևյակն է՝ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանից, ինչո՞ւ է բորբոքվել, իսկապես Սահակյանի խոսնա՞կն է Փաշինյանի ագրեսիայի պատճառը, թե՞ բոլորովին այլ են վարչապետի Ժ/Պ-ի անհանգստության արմատները:
Կասկած լինել չի կարող այն բանում, որ Փաշինյանի՝ Բակո Սահակյանի նկատմամբ ունեցած գերզգայուն վերաբերմունքի պատճառն արցախյան խնդիրն է: Փաշինյանն, ըստ էության, ունի հստակ մտավախություն, որ իր ինչ-ինչ ապագա գործողություններ, որոնց նոր իշխանությունները ձեռնամուխ են լինելու արտահերթից հետո, կարող է հանդիպել Ստեփանակերտի դիմադրությանը:
Բանն այն է, որ որքան էլ Փաշինյանն իրեն բեմահարթակներից «ճղի», որ հողեր հանձնելու թեման փակված է, փաստը մնում է փաստ, որ, մասնավորապես, նույն Ռուսաստանից վերջերս սկսել են հնչել անթաքույց ակնարկներ արցախյան խնդրի հնարավոր լուծման ամենահավանական տարբերակի մասին: Մասնավորապես՝ օրեր առաջ Կրեմլի հետ սերտագույն կապեր ունեցող փորձագետներից «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն էր որոշակի փակագծեր բացել արցախյան խնդրի առնչությամբ՝ փաստացի բացահայտելով արցախյան հարցի լուծման ճանապարհային քարտեզի էությունը. Հայաստանը նախ զիջում է ազատագրված 7 տարածքներից 5-ը, որից հետո՝ ևս 2-ը, իսկ Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելն էլ մի քանի տարի հետո է տեղի ունենում:
Ավելին՝ անդրկուլիսյան խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ հայաստանյան հեղափոխության նկատմամբ Մոսկվայի անբնական հանդուրժողականությունն ի սկզբանե պայմանավորված է եղել որոշակի պայմանավորվածությունների առկայությամբ հայաստանյան իշխանությունների հետ. Կրեմլը ճանաչում է Փաշինյանի իշխանությունը, փոխարենը վերջինս արցախյան հարցում գնում է դժվարին, բայց այլևս պարտադրված զիջումների՝ սեփական ժողովրդական վարկանիշը կապիտալիզացնելով հենց ընդդեմ ժողովրդի: Ռուս փորձագետների հաճախակի դարձած ակնարկներն, ըստ էության, նմանօրինակ տեսակետի ճշմարտացիությունն են հաստատում:
Իսկ այս ամենը նշանակում է, որ Փաշինյանը նախևառաջ խնդիր է ունենալու ճնշելու ներքին դիմադրությունը, որ անխուսափելիորեն առաջանալու է. թե՛ Մանվել Գրիգորյանին ԱԱԾ պադվալում փակելը, թե՛ նույն Բակո Սահակյանի հասցեին հաթաթաներ հնչեցնելն, ըստ էության, միևնույն շղթայի փոխկապակցված մասերն են: Փաշինյանը փորձում է ի սկզբանե լռեցնել բոլոր նրանց, ովքեր կարող են ապստամբել հայրենադավ ծրագրի դեմ: Անգամ անզեն աչքով է տեսանելի, թե ինչ է կատարվում, ինչու են Փաշինյանի թիրախում հայտնվել մարդիկ, ովքեր իրենց ապրածով ու արածով եղել ու մնում են Արցախի նվիրյալները, հենասյուները:
Իրականում հայաստանյան նոր իշխանություններին կամային անհատականություններ ունեցող անհատներ պետք չեն, հերոսների կարիք այսօր Փաշինյանը բնավ չի զգում: Այսօր Հայաստանում իրական հերոսներ են դարձել ասֆալտին պառկած թրաշով տղերքն ու իրենց եվրոպացի վիկինգների հետնորդներ համարող խաժամուժը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Անհասկանալի է պետական կառույցների կողմից տոտալ արշավը մեր դեմ7Մեսրոպ Մանուկյան Shamshyan

«Shamshyan,com »-ը գրում է.Մեր ընկերությունը պետության նկատմամբ բարեխիղճ ձևով է իր պարտականությունները կատարել: Ներդրումներ է …