Երեքշաբթի , Սեպտեմբերի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու:

Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու:

Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու:

Մի մասին Նիկոլն է թշնամի հայտարարելու, մի մասը` Նիկոլին: Մեզ բաժանել են սևերի ու սպիտակների, հետո կբաժանեն հայաստանցիների ու ղարաբաղցիների, հետո երևանցիների ու իջևանցիների, ծառայածների ու չծառայածների, հարուստների ու աղքատների, սևահերների ու սպիտակամաշկների, սովորելու ժամանակ կոշիկ ունեցածների ու չունեցածների … ու սա անվերջ է լինելու` պերմանենտ:
Մենք անընդհատ նման վիճաբանությունների մեջ ենք լինելու ու բաժանարար գծերը մեզ տրոհելու են մինչև վերջին մոլեկուլը: Մենք միմյանց ատելու ենք: Դա է լինելու Նիկոլի գլխավոր ու անսպառ ռեսուրսը: Դա էր նրա հաջողության գաղտնիքը:
Ինձ այլ բան է հետաքրքրում, ՔՊ-ում հավաքված մարդիկ շուտով լինելու են անկախ ու օրենքով պաշտպանված, նրանք ինչ սկզբունքներով են առաջնորդվելու` երկրի շահերով, թե Նիկոլի տրամադրության փոփոխություններով: Արդյոք կվերածվեն սուբյեկտների, որոնք ունեն ինքնուրուն կարծիք, թե դրանք ներս են գցելու ասֆալտի վրա չպառկելու համար: Երկրորդ տարբերակի դեպքում իրենք պատասխանատվություն են կրելու այն ամենի համար, ինչն արդեն ուրվագծվում է:
Արդեն պարզ է, օրենք Հայաստանում չի գործելու, արդեն իսկ չի գործում: Մեզ մնում է բանականությունը, որպես վերջին հնարավոր կարգավորող գործոն:
Ստեփան Դանիելյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Հարցազրույց ԵՊՀ դասախոս, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ: -1000 դրամների թեման …