Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Պարոն Վանեցյան, տեսանյութ պատրաստեք, որտեղի՞ց Սասուն Միքայելյանին այդքան հարստություն. «Հրապարակ»

Պարոն Վանեցյան, տեսանյութ պատրաստեք, որտեղի՞ց Սասուն Միքայելյանին այդքան հարստություն. «Հրապարակ»

«ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՔՊ վարչության նախագահ և ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով հեղափոխությունը համարում է ավելի կարևոր իրադարձություն, քան Արցախյան պատերազմը, ՔՊ-ի ամենահարուստ անդամներից է: 

Նա Հրազդանում բազմաթիվ շենք-շինություններ ունի, թանկարժեք ավտոմեքենաներ, վերջերս էլ, ասում են, հին իշխանությունների օրոք իրենից խլված գազալցակայանն է հետ վերցրել: Նրա հայտարարագրում, սակայն, իր ունեցվածքի ոչ ամբողջական մասն է ներկայացված, ներկայացվածի մի մասն էլ «պաշտպանված» է՝ գաղտնի: 2017 թվականին պատգամավորական մանդատը ստանալու դրությամբ Միքայելյանը հայտարարագրել է 14 շենք-շինություն և հողամաս: 
Դրանց մի մասն անավարտ շինություններ են, կիսա­կառույց են, կա մեկ բնակարան, անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված: Որպես շարժական գույք՝  Միքայելյանը հայտարարագրել է նաև մեկ ավտոմեքենա՝ ռուսական արտադրության UAZ 469 մակնիշի: Բայց պատգամավորը, ինչ­պես նկատել ենք նրան Ազգային ժողով աշխատանքի գալիս, բնավ այդ UAZ-ով չի շրջում:

Նա ունի թանկարժեք ամենագնացներ՝ Toyota Land Cruiser Prado, Toyota Land Cruiser 200, Mercedes G-Class և այլն, որոնք բոլորն էլ «անվանական» պետհամարանիշներով են՝ 44 404: 

Սրանք այն մեքենաներն են, որոնք ինք­ներս ենք նկատել, չի բացառվում՝ կան նաև այնպիսիք, որոնք չգիտենք: Բայց այս ամենը հայտարարագրում ներկայացված չէ: Իսկ որպես դրամական միջոց՝ Սասուն Միքայելյանը 2017 թ. դրությամբ որևէ գումար չի ունեցել, փոխարենը «Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում ներկայացրել է 100 հազար դրա­մի բաժնեմաս:

Մեկ տարվա ընթացքում՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 0 դրամ ունեցող Սասուն Միքայելյանը ձեռք է բերել 3 հողամաս՝  ընդհանուր 3 միլիոն 100 հազար դրամի, նաև մեկ արտադրական շինություն՝ 1 մլն 700 հազար դրամ արժո­ղությամբ: 

Պարզվում է՝ հարկային տարվա սկզբում Սասուն Միքայելյանն ունեցել է 7 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 1 միլիոն: Այլ տվյալներ առկա չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: …