Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ես Քոչարյանին մեղավոր չեմ ճանաչում. Ռուբեն Սահակյան Politik

Ես Քոչարյանին մեղավոր չեմ ճանաչում. Ռուբեն Սահակյան Politik

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության դատական նիստը, որի ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտնել էին փաստաբանները, ներկայացվելու են մի շարք միջնորդություններ։

Մինչև նիստերի դահլիճ մտնելը Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, հայտնի փաստաբան Ռուբեն Սահակյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ պնդելով, որ ինքը Քոչարյանին մեղավոր չի ճանաչում։

Հարցին, թե խափանման միջոցի քննությանը արդյոք չի՞ կաշկանդում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայությունը, Սահակյանը պատասխանեց. «Կաշկանդելը չի կաշկանդում, բայց մտքերի առաջ կանգնեցնում է»։

Ի՞նչ մտքեր հարցին, Սահակյանը պատասխանեց. «մեկ՝ երկրորդ նախագահն է իր առջև, դրա համար որոշել է ինքը գալ, սա հարգանքի նշան է, երկրորդը՝ գուցե փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այս։ Սա իմ ցանկությունն է, սին ցանկությունը»։

Politik.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթը բավականին հուզիչ էր. Պաշտպանը մանրամասներ է հայտնում

Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատական նիստում առաջինը ելույթ ունեցավ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով