Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Հասարակություն / Փաշինյանն ու Սորոսը. ե՞րբ է Նիկոլը խոստովանելու

Փաշինյանն ու Սորոսը. ե՞րբ է Նիկոլը խոստովանելու

Նոյեմբերի 30-ին Եղվարդում նախընտրական հանդիպման ժամանակ հավաքվածների առաջ ելութ ունենալով՝ ՎՉՊ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ծագման խնդրին և վստահեցրել, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել, թե ինչպես եղավ հայաստանյան հեղափոխությունը, իսկ այնուհետև մասսայաբար արձագանքել հաճախ ոչ անհիմն կերպով հնչող այն կարծիքին, որ ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հիմքում իրականում կանգնած է Սորոսը: «Տո՛ Սորոսն էնքան հաց ու պանիր պիտի ուտի, որ կարենա անի էն, ինչ մենք արեցինք»,-հավաքվածների առաջ գլուխ է գովացել Փաշինյանը:

Մի կողմ թողնելով Փաշինյանի այն պնդման իսկությունը, թե իբր ինքը կարողացել է մոլորակին անակնկալի բերել իր գործողություներով (առնվազը հիմար պետք է լինել՝ հավատալու նմանօինակ պնդմանն ու կարծելու, որ ասենք աշխարհի առաջատար հատուկ ծառայություններն անտեղյակ են եղել նախօրոք մշակված այս խայտառակ սցենարի մասին)՝ հարկ կա անդրադառնալ մի շատ կարևոր հարցի՝ ի վերջո, հայաստանյան հեղափոխությունն իսկապե՞ս Փաշինյանի քաղաքական տաղանդի ինքնաբուխ դրսևորում էր, թե՞, այնուամենայնիվ, գործ ունենք քողարկված գունավոր հեղափոխության, ասել է թե՝ Սորոսի դավադրության հետ:
Իրականում որքան էլ Փաշինյանն ու նրան սպասարկողները շարունակեն պնդել, որ դուրսը կապ չունի տեղի ունեցածի հետ, փաստը մնում է փաստ, որ այսօր հայաստանյան պետական կառավարման ապարատը հիմնականում լցված է սորոսյան կադրերով: Այն երիտասարդները, որոնցով Փաշինյանը համալրել է պետական ապարատը, գերակշիռ մասով արևմտյան համապատասխան կենտրոնների հետ կապեր ունեցող, հաճախ սորոսյան գրանտներով սնված ջահելներ են:
Ավելին՝ փոխվարչապետերի ու նախարարների մեջ ևս դժվար չէ նշմարել Սորոսի անվան հետ նույնականացված անձանց առկայությունը:
Դե իսկ դինուլիկների ու ալենսիմոնյանների մասին խոսելն, առհասարակ, ավելորդ է. սրանք ուղնուծուծով «եվրոպացիներ» են իրենց երևակայում՝ հայկականն ու ավանդականը հաճախ իրենց օտար համարելով:
Ի դեպ՝ հենց այս ակնբախ հանգամանքն է, որ Մոսկվային ստիպում է կասկածամտորեն վերաբերվել Փաշինյանի՝ Պուտինին ուղղված սիրո խոստովանություններին ու կարծրացնել սեփական դիրքորոշումը հայաստանի համար կենսական նշանակության հարցերում: ՀԱՊԿ սկանդալն էլ՝ Փաշինյանին նվեր…
Եվ ուրեմն՝ ինչո՞ւ է ՎՉՊ-ն Սորոսին հաց ու պանիր ուտելու կոչ անում, ինչո՞ւ է փորձում իրենից մի նոր Չե Գևարա սարքել, ի՞նչ է, մի՞թե իր իմացությամբ ու թողտվությամբ չէ, որ արևմտյան ԲՈՒՀ-երում ուսումնառած որոշ թրաշով տղերք մեջտեղ են ընկել ու երկիրն ամեն գնով իրենցով են փորձում անել: Ախր հո հաց ու պանիր կամ, առավել ևս, խորոված-քյաբաբ ուտելով չէ՞, ռեալներ կան, չէ՞, որոնց հետ հաշվի է պետք նստել՝ ինչ-որ բան պնդելուց կամ ժողովրդի խելքն ուտելուց առաջ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ է հայտնվել

«Իմ քայլն» ու դրա ակտիվ համակիրները շարունակում են ցնծություն ապրել՝ ոգևորված ընտրություններում տարած հաղթանակով: Ընդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով