Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Հասարակություն / Հետաքրքիր է, եթե հարթակից ամենավերջին հայհոյանքներով հայհոյի ( օրինակ` մեր «քրֆի» ) հանրահավաքի բոլոր մասնակիցներին, ի՞նչ կլինի` կհեռանա՞ն, թե նորից կծափահարեն

Հետաքրքիր է, եթե հարթակից ամենավերջին հայհոյանքներով հայհոյի ( օրինակ` մեր «քրֆի» ) հանրահավաքի բոլոր մասնակիցներին, ի՞նչ կլինի` կհեռանա՞ն, թե նորից կծափահարեն

Մնացել է մի բան…

Տեսնես, ի՞նչ կլինի, եթե մի գեղեցիկ օր էլ` հանրահավաքային սուր խանգարմունքի ժամանակ սկսի հայհոյել հավաքվածներին:
Արդեն համոզվածություն չկա, որ գոնե դրանից հետո հավաքներին մասնակցող մարդկանց այդ սակավաթիվ զանգվածը կարող է երես թեքել:
Մինչ այժմ, իրենց ստերին հավատացողներին և բոլոր հավատարիմներին բազմաթիվ անգամ ծաղրել ու վիրավորել են, բայց նրանք` կամ չեն հասկացել, չեն ընկալել, կամ համառորեն չեն ցանկանում առերեսվել` խաբված, արհամարված, դավաճանված լինելու և բազմատեսակ վիրավորանքները անխոս կուլ տալու իրողությանը:
Հարթակից հայտարարում են, որ Ալիևի որդին զորակոչվել է բանակ` ծափահարում են:
Եթե որևէ մեկը չի հասկանում, ապա բացատրեմ` այդ դեպքում ծափահարում եք այն բանին, որ Ադրբեջանական բանակը ևս մեկ զինվորով, այսինքն` ևս մեկ հայ զինվորին պոտենցիալ սպանողով ավելացա՞վ: Սա հայհոյանք չէ՞:
Հարթակից հայտարարում են, որ` հայ զինվորը «մայկա տռուսիկ չունի» ( հերթական սուտը` իհարկե )` ծափահարում են: Սա ի՞նչ է, սա է լա՞վ, թե հայհոյանքը:
Հարթակից հայտարարում են, որ` «հայ զինվորը անորակ սնունդ է ստանում ( իհարկե` նորից սուտ )` ծափահարում են: Այս սուտը ինչի՞ համար է:
Հարթակից Արցախի ժողովրդին սպառնում են` ծափահարում են:
Սա էլ հայհոյանք է արդեն ուղղված Արցախին, նաև` բոլոր զոհվածների շիրիմներին:
Լավ, այդ հավաքվածները չե՞ն հասկանում, որ` իրենց խաբելուց, ծաղրելուց, ատելուց և արհամարելուց զատ, արդեն վաղուց անցել են իրենց և հենց իրենց երեխաներին և հայրենակիցներին հայհոյելուն: Վերը նշվածները հայհոյանքից ինչո՞վ են տարբերվում, կասե՞ք:
Հետաքրքիր է, տեսնես, որ առերես հարթակից ամենավերջին հայհոյանքներով հայհոյի ( օրինակ` մեր «քրֆի» ) հանրահավաքի բոլոր մասնակիցներին, ի՞նչ կլինի` կհեռանա՞ն, թե նորից կծափահարեն:
Կարծում եք չի լինի՞, լինելու է` դրան էլ ականատես կլինենք:
Գոնե հիմա «մտա՞վ», թե էլի ինչ որ բան կա…

Giani Oncho 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այո՛ «Ես ՌՈԲ եմ»՝ սրանով ամեն ինչ ասված է

Ընդանրապես երբևէ չեմ ցանկացել անդրադառնալ այս թեմային, գրել կյանքիս այս հատվածի մասին ու երբևէ չէի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով