Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Հասարակություն / 94 տարեկանում մահացել է Ջորջ Բուշ ավագը

94 տարեկանում մահացել է Ջորջ Բուշ ավագը


Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը:
Բուշը մահացել է նոյեմբերի 30-ին: Նրա ներկայացուցիչները հայտարարության մեջ գրել են, որ Բուշ ավագի հոգեհանգստի և թաղման մասին կհայտարարվի ավելի ուշ:
Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:
Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի կինը՝ Բարբարա Պիրսը մահացել էր 2018 թվականի ապրիլին:
Նրա ավագ որդին՝ Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն էր:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պատահար Երեւան-Գյումրի ճանապարհին. «Տոյոտա»-ի երկու ուղևորները մահացել են (ֆոտո)

Հուլիսի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Տոյոտա» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով