Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Հրապարակ». Ես ասֆալտին պառկող տղա չեմ. Ծառուկյանի թիկնազորի պետ

«Հրապարակ». Ես ասֆալտին պառկող տղա չեմ. Ծառուկյանի թիկնազորի պետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը: «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»:

Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում: «Ես գուշակ չեմ»: Ո՞վ է Ձեր շտաբի պետը: «Ես՝ ինքս»: Իսկ հնարավո՞ր է հետագայում էլ, ասենք, Աբովյանի քաղաքապետ դառնաք: «Ո՛չ»: Ինչո՞ւ: «Պատգամավոր դառնալն ինձ համար ավելի նախընտրելի է, համ էլ թավշյա հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել»:

Շատ է խոսվում «ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու» մասին: «Ոչ մի դեպքում․ ասֆալտ ես չեմ սիրում, էլ չեմ ասում, որ ես ասֆալտին պառկող տղա չեմ»: Դուք անցնում էիք Օլիմպավանի ծեծի միջադեպով, անգամ կալանավորվեցիք․ կարճվե՞լ է գործը: «Ոչ, քննության ընթացքում է, ասեմ՝ եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, անգամ եթե պատգամավոր ընտրված լինեմ, մանդատս վայր կդնեմ»: Ոնց որ լավ թրեյնինգներ եք անցել: «Չէ, պարզապես լրագրողներդ հարցեր չեք ուղղել»»:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանին աջակցել է Թոխմախի Մհերը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Իմ քայլը» դաշինքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով