Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին.

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին.

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճակով:

Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը:

Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան չունի անելու. նա պետք է շարունակի պնդել, որ Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակելու իրավունքից, որը Հայաստանին է տրված մինչև 2020թ. մայիսը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանին աջակցել է Թոխմախի Մհերը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Իմ քայլը» դաշինքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով