Երկուշաբթի , Սեպտեմբերի 16 2019
Սկիզբ / Տեսանյութ / Ողջ ճշմարտությունը գեներալ Մանվել Գրիգորյանի շինծու ձերբակալության. փաստաբան

Ողջ ճշմարտությունը գեներալ Մանվել Գրիգորյանի շինծու ձերբակալության. փաստաբան

Հարգելի՛ եղբայրներ և Երկրապահ մարտական ընկերներ ,

Ուզում եմ երախտագիտության խոսքերով հանդես գալ Զորավար, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻն
Այս հարցազրույցում նա ոչ միայն զուտ իրավաբան է , ով կարող էր հանգիստ, առանց ավելի սրտացավությամբ ներկայացնել , Զորավարի հանդեպ շինծու դատական գործի ընթացքը և ընդամենը հակիրճ պատասխանել իրավաբանական դաշտում , այլ ՝ լինելով ՀՀ քաղաքացի ու հայրենասեր անձ , նա իր վրա վերցրեց ահռելի մի հարված , արդեն իսկ հասարակական դաշտում պաշտպանելով բարոյական կողմը իր պաշտպանյալի:
Մեջբերում՝ «հարված Գեներալ Մանվել Գրիգորյանին ,դա հարված է սեփական փառահեղ պատմության ,որը չես տեսնի հակառակորդ պետության քաղաքականության մեջ»:
Այս խոսքերը ,ոսկյա տառերով պետք է գրվի պատմության էջերում ։
Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնությամբ ես շատ պատկառելի անձանց հետ եմ ծանոթացել, և այսօր, բախտ վիճակվեց ծանոթանալ , հարգարժան , պատվախնդիր փաստաբանի հետ:
Մենք Ձեզ ցանկացած պահին աջակից ենք և զորակցում ենք :
Հ.Գ. Գեներալ Մանվել Գրիգորյանը `երբե՛ք չի մուրացել ազատություն հանուն կյանքի ,քանզի ես և շատերը ականատես ենք եղել 2016 թվ ապրիլյան քառորյա պատերազմին ,սկսած 02 ։04 ից , ինչպես իր օպերատիվ զորախմբով Արցախի սահմաններին կանգնած զինվորների կողքին էր , չնայած իր բազմաթիվ հիվանդությունների և այդպես քաղցկեղային , շաքարախտի և այլ հիվանդությունների փնջի առկայությամբ նա գտնվում էր Արցախում ու ասում էր « կմեռնեմ , իմ տեղը ուրիշին կբերեք , նոր ինձ կհանձնենք հողին »
Սա է նրա տեսակը…
Այս մասին ՖԲ իր էջում գրել է ԵԿՄ անդամ Հրաչյա Ներսիսյանը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանը փորձում է կյանքի կոչել իր կեղտոտ պլանները, որոնցից ամենակարևորը, թերևս, Քոչարյանի լիկվիդացումն է

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ, դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի»,-«Голос …