Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Հասարակություն / Շնորհավորանք՝ «USArmenianews.com» կայքին՝ Մարտակերտի շրջանից. Նատաշա Պողոսյան

Շնորհավորանք՝ «USArmenianews.com» կայքին՝ Մարտակերտի շրջանից. Նատաշա Պողոսյան

Այսօր USArmenianews.com լրատվական կայքը երեք տարեկան է:

Շնորհավորում եմ Լոս Անջելեսի հայկական լրատվական կայքի ծննդյան օրը: Կայք, որը մի նոր էջ բացեց իմ մանկավարժական կյանքում և իր գործունեության երեք տարվա ընթացքում, «Մանկավարժի անկյուն» բաժնում ընդգրկելով իմ բոլոր հրապարակումները, տեսանելի դարձա ոչ միայն ես՝ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհիս, այլ Արցախի սահմանամերձ բնակավայրս, մեր ամբողջ դպրոցը, մեր աշակերտներն ու ուսուցիչները…
Բոլորիս շնորհավորանքները կայքի ծննդյան օրվա առիթով խմբագիր Գայանե Մանուկյանին և ամբողջ խմբագրակազմին, որոնց հետ փոխադարձ հարգալից համագործակցության արդյունքում իմ բոլոր նյութերը, ի մի գումարելով, դարձրել եմ գրքեր՝ հավատարիմ լինելով այն համոզմունքին, որ գրքի թերթերն ապրել գիտեն ժամանակների հոլովույթում, իսկ մարդն իր կատարած աշխատանքով կդառնա սերունդների համար հիշողություն:
Այս տարիներին միշտ էլ USArmenianews.com կայքի անունը հնչեցրել եմ եթերով հեռարձակվող իմ բոլոր հարցազրույցներում, տարբեր բեմահարթակներից, բազմաթիվ մարդկանց հետ զրույցներում, որ այն իր «Մանկավարժի անկյուն» բաժնով դարձել է համագործակցության լավագույն աղբյուր, որով Արցախի և ամերիկյան հայկական սփյուռքի հետ ամրագրվել է մի գեղեցիկ հարաբերություն: Իր տարածքներն ընդգրկելով՝ մեզ համար այդ լրատվական անկյունը դարձել է հարազատ տուն օտարության մեջ, որտեղ կարոտն իրենց հոգում ամբարած ապրում են մեր հայրենակիցները:
Երբեմն արտաքուստ թվացել է՝ «Մանկավարժի անկյունը» մեկուսացած է, կարծես աշխարհի իրադարձություններին անտեղյակ, բայց այն միշտ էլ ապրել է, շնչել իր ծոցում տեղ գտած գրառումներով, դրանց հերոսների ապրումներով, մեր հառաչանքներով, որ երբեմն շատ բարձր են հնչել առանձնապես ապրիլյան պատերազմական օրերին, և, ընդհանրապես, սահմանային անդառնալի կորուստների ժամանակ, երբ դպրոցի շրջանավարտների անցած օրերի կերպարներով երևացել են նրանք:
Լրատվական կայքի ազատությունը երբեմն խախտվել է, մանկավարժիս այն տեսանելի է դարձել դեռ վաղուց, բայց նաև բազմիցս զարմացել եմ խմբագիր Գայանե Մանուկյանի անհողդողդ կամքով, որ դիմացել է, իր վրա կրել հարվածներ, բայց պահպանել է կայքի գործունեությունը, լրագրողի իր ազատ խոսքը: Չնայած առայսօր քաղաքական դաշտից զատված է եղել «Մանկավարժի անկյունը», բայց ականատեսն է դարձել կողքին կատարվող իրադարձություններին, որտեղ, ցավոք, պակաս չեն եղել այն անտեղի հերյուրանքներն ու զրպարտությունները, որ ուղղվել են կայքին ու նրա խմբագրին:
Շուտով իմ հրատարակած հերթական «Մանկավարժի օրագիր» գրքի շնորհանդեսն է, Մարտակերտի երիտասարդության կենտրոնի բեմահարթակից նորից հպարտությամբ կհնչի կայքի, նրա խմբագիր Գայանե Մանուկյանի անունը: Շնորհակալությունս բոլոր նրանց, ովքեր արդեն երեք տարի է, ինչ մեկտեղել են մեզ հարազատ դարձած կայքի ու մանկավարժիս ծննդյան օրերը: Ստեղծագործական բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում, լրագրողի և ուսուցչուհու համատեղ համագործակցության շարունակականություն, որ միտված է մեր բնակավայրի ապրումների տեսանելիությանը՝ նոր սերնդի հայրենասիրական ու հայեցի դաստիարակության ու մանկավարժի՝ իմ գործունեության վառ օրինակներով:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գրքի շնորհանդես, որ լի էր նվիրումով ու մտահոգությամբ

«Մանկավարժի օրագիր», գրքի 2-րդ մաս, որ դարձավ առաջինի շարունակությունը՝ 2017 թվականի իմ օրագրային գրառումների հավաքածուն՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով