Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Սփյուռք / Բացե՛ք Ձեր աչքերը, մաքրե՛ք ականջները, հասկացե՛ք վերջապես

Բացե՛ք Ձեր աչքերը, մաքրե՛ք ականջները, հասկացե՛ք վերջապես

Սիրելի՛ ժողովուրդ, ուզու՞մ եք իմանալ, թե իրականում ովքեր էին երկար տարիներ Ձեզ խաբում, և մանիպուլացնում Ձեր կարծիքը, և ովքեր իրականացրին այս խեղկատակությունը:

Նշեմ, որ միայն ներքոհիշյալները չեն, սրանք պարզապես նպաստող ու սատարող հանգամանք են, և այսբերգի միայն երևացող մասը: Հիմնական գաղափարախոսները, ծրագրավորողները ու կազմակերպիչները դեռ նոր պիտի ի հայտ գան:
Սրանք են խաբեբաները, ստեր և հերյուրանքներ տարածողները, ազգադավները, հայատյացները: Սա է` ԼԳՏԲ-ներին ու աղանդավորներին սատարելու, մեր բանակի հերոս հրամանատարներին վարկաբեկելու, մեր կրոնը, կրթությունն ու հայ ընտանիքը պղծելու, սերունդներին այլասերելու առաքելությամբ Հայաստանում բազմացած թայֆայի ( այլ բառ չգտա ) երևացող մասը:
Մի քանի բացառություններ կան այս ցանկում ( փոքր գրանտներ են ստացել` պարզապես «կպցրել են» ), դրա համար նայեք մեծ փող ստացողներին` հատկապես վերջին տարիներին, անունները հայտնի են: Մնացածներին օգնելը շղարշ է եղել, որպեսզի մեծ գործերը թաքցնեն:
Ուշադիր նայեք, կոնկրետ մարդիկ, կոնկրետ գումարներով, ժամկետներով, թե ի՞նչ փողեր են ստացել, որպեսզի իրականացնեն այս ամենը: Ընդ որում նշեմ` երկար են պատրաստվել, ու շատ հիմնավոր: Բոլոր խոշոր փող ստացածները «հեղափոխության» ջատագովներն ու ակտիվ մասնակիցներն են, այսօր էլ` վխտում են:
Թե չէ ընկել եք` «դուխով», բան… «դուխով»-ն ի՞նչ կապ ունի, այդ «սուտի» «դուխով»-ները գիտակցաբար, թե անգիտակից` սրանց ձեռքի գործիքն են և կամակատարը: Ասել են` «…դուք միայն սուտ խոսացեք, հանրային կարծիք ձևավորելը` մեզ վրա:
Ձեր թիմով միայն Հայաստանն ու հայերին վարկաբեկեք, ով որ ինչ որ լավ բան է արել Ձեր երկրի համար` առանց միջոցների միջև խտրականություն դնելու բոլորին անխտիր մրոտեք, սևացրեք, հեղինակազրկեք, եթե պետք լինի, առանց դատ ու դատաստանի` նստացրեք, կալանավորեք, վրաները գործ սարքեք, իսկ տգետներին, անբաններին, ծաղրածուներին, բարդույթավորվածներին, կյանքից ու ճակատագրից վիրավորվածներին, բանսարկուներին պաշտոններ բաժանեք, նաև` կարող եք Ձեր բարեկամներին ու հարազատներին պաշտոններ տալ, մենք հանրային կարծիքը կապահովենք, ու մնացածն էլ կանենք` երկիրը ներսից կքանդենք` ֆիզիկապես ու բարոյապես կքայքայենք, դրսի հետ հարաբերությունները կփչացնենք, դուք էլ կմնաք իշխանության: Լավ չի՞…»:
Նորից եմ կրկնում` միայն նրանք չեն, սրանք պարզապես նպաստող ու սատարող հանգամանք են, և այսբերգի միայն երևացող մասը:
Հիմա լավ, էլ ինչպե՞ս բացատրենք, որ պարզ լինի: Էլի չե՞ք հավատում, հարգելիներս…
Սա էլ պաշտոնական հղումը, փնտրեք և գտեք Ձեր սիրելիներին աջակցողներին:
Մեկ անգամ էլ կրկնեմ` այդ ցանկում փոքր գրանտներ ստացած ազնիվ մարդիկ էլ կան` նրանք կապ չունեն այս ամենի հետ:
Ջիանի Օնչո
Լոս Անջելես
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սթափության կոչ Արամ Զավենի Սարգսյանին և Սասուն Միքայելյանին

Արամ Սարգսյան և Սասուն Միքայելյան Ձեզ լրջանալու և սթափվելու կոչով դիմում է ԵԿՄ անդամ Հեղինե …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով