Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Հասարակություն / Փաշինյանը հետ կանգնեց. բռնապետության վտանգը շոշափելի է դառնում

Փաշինյանը հետ կանգնեց. բռնապետության վտանգը շոշափելի է դառնում

Օրերս Սիսիանում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հավաքվածներին էր ներկայացրել Սահմանդրության վերաբերյալ իր նոր մոտեցումները՝ փորձելով ինչ-որ կերպ հիմնավորել այն հիմնականում անփոփոխ թողնելու իր նոր դիրքորոշումն այն պարագյում, երբ հայտնի է, որ տևական ժամանակ հենց ինքն է հանդիսացել երկրի հիմնական օրենքի ամենաակտիվ քննադատներից մեկը՝ դեռևս տարիներ առաջ պայքարելով Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ մտցնելու դեմ, այդ փորձերը որակելով որպես ՀՀԿ-ի վերարտարդությանը միտված քայլ:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ընտրությունից հետո գալ, Սահմանադրություն փոխել: Հիմա այս Սահմանադրությունը ընդունվել է և ընդամենը 7 ամիս է ուժի մեջ: Եկե՛ք թողենք՝ մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք է կառավարման խորհրդարանական համակարգը փոխել և նորից վերադառնալ նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք այդ հարցում: Եթե ժողովուրդը դա ցանկանա, մենք դա կանենք»,-մասնավորապես՝ ասել է Փշինյանը հավաքվածներին՝ փաստացի հետ կանգնելով վերջին տարիներին իր իսկ կողմից որդեգրած դիրքորոշումից:
Ինչպես հայտնի է, դեռ հեղափոխության օրերին էր խոսվում այն մասին, որ առանց ներկա Սահմանադրության փոփոխության կամ առնվազը դրա արմատական բարեփոխման ու սուպերվարչապետական համակարգի չեղարկման, Հայաստանում հնարավոր չի լինելու ժողովրդավարություն հասատել ու հավասարակշռություն մտցնել իշխանության թևերի միջև: Փաշինյանն ինքն էլ իր ելույթներում, երբ դեռևս ընդամենը մի խումբ ցուցարարների առաջնորդի կարգավիճակում էր գտնվում, խոստանում էր իշխանության գալուց անիջապես հետո չեղարկել «Սերժ Սարգսյանի հագով կարված» Սահմանադրությունն ու երկրում հաստատել խաղի նոր կանոններ:
Մինչդեռ այսօր սուպեր վարչապետ լինելու քաղցրությունը համտեսած ՎԺՊ-ն, որի իշխանությունը հետզհետե վերածվում է չհայտարարաված բռնապետության, խոսում է ընդամենը Սահմանդրության մեջ կոսմետիկ փոփոխություններ անելու մասին՝ շատ լավ հասկանալով, որ դրանք ի զորու չեն լինելու եղանակ փոխել, ոչինչ չեն արժենալու:
Այսինքն՝ գործ ունենք սովորական խաբեության հետ. իշխանություն չեղած ժամանակ հայտարում էր մեկ բան, իսկ այսօր մարդն անում է այն, ինչն իրեն ձեռք է տալիս:
Մինչդեռ խորը գիտելիքնների տեր կամ մեծ մտածող պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ Փաշինյանն այս կերպ փորձում է ընդամենն օգտվել հանրության շրջանում դեռևս չմարած էյֆորիայից ու լեգիտիմացնել սեփական բռնապետական հակումներն՝ այն արդարացնելով «ժողովրդի ցանկությամբ» այն դեպքում, երբ հայտնի չէ, թե այս պարագայում ինչ է ասել «ժողովուրդ», արդյոք «ժողովուրդ»-ի մեջ մտնում են միայն Փաշինյանի համակիները, թե՞, այնուաենայնիվ, բոլոր ՀՀ քաղաքացիները: Իսկ միգուցե «ժողովուրդ» կատեգորիայի մեջ մտնում են միայն սպիտակնե՞րն, իսկ սևերը ազգի թշնամինե՞ր են…
Բոլոր դեպքրեում միանշանակ է, որ վարչապետի Ժ/Պ-ն մտադի է «քարին գրել» Սահմանադրության արմատական փոփոխության վերաբերյալ բոլոր տարբերակներն ու լեգիտիմացնել մի Սահմանադրություն, որը փաստացի գերիրավուքներով է օժտում Փաշինյանին՝ երկիրը բուռը հավքելու ու այն միանձնյա հեծնելու համար:
Առռը հա դեմոկրատիա…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Միակ արարքը, որին նրանք ընդունակ են՝ Հայաստանը հիմնահատակ քանդելն ու կործանելն է:

                    ԱՄԵՆ ՀԻՏԼԵՐ ԻՐ ԳԵԲԵԼՍՆ ՈՒՆԻ Իմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով