Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Հասարակություն / Բռնապետի խուճապը….

Բռնապետի խուճապը….

Հայաստանը «վարի է գնում», և դատելով ամենայնից՝ կործանարար այս պրոցեսն այլևս անկասելի է դարձել: Haynews.am-ի խմբագրի ձերբակալությունից հետո (Մհեր Եղիազարյանը, բողոքելով ԱԱԾ կողմից իր դեմ իրականացված գործողություններից, ՀՀ ԱԱԾ ՏԱ ԺՊՎ գտնվող խցում հացադուլ է հայտարարել) հիմա էլ, պարզվում է, Փաշինյանն աչք է դրել ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված ու իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Դավիթ Շահնազարյանի վրա.:

27.11.2018թ. և 04.12.2018թ. տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանն իբր հնչեցրել է հայտարարություններ, որոնցում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր: Սրա հետ կապված՝ Շահնազարյանին հրավիրել էին ԱԱԾ, որին ընդդիմադիր գործիչը չի արձագանքել ու հրավերը փաստացի չի ընդունել՝ իր շուրջ ծավալված գործողություններն արդարացիորեն որակելով՝ քաղաքական հետապնդում:
Իրականում ընդդիմադիր գործունեություն ծավալող այս անձանց դեմ իրականացվող համապատասխան գործողություներն արդյունք են Հայաստանում լատենտ բնույթ կրող պայքարի, որ իշխանություներն այժմ տանում են այլախոհության և իրենց քննադատողների դեմ: Ակնհայտ է, որ ուժեղ իշխանությունը չէր կարող ու չունի կարիք նմանօրինակ գործողությունների, ու այս ամենը կարող է վկայել միայն Փաշինյանի մոտ առաջացած խուճապի մասին:
Բանն այն է, որ հետզհետե պարզ է դառնում, որ Փաշինյանի՝ երկրի ղեկին հայտնվելու հանգամանքն իրականում կարող է արդյունք լինել գաղտնի դավադրության ընդդեմ Արցախի: Մասնավոապես՝ նույն Դավիթ Շահնազարյանի՝ դեկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ ներկայցրած փաստերը (խոսքը Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանկան դիրքերի առաջ գալուն է վերաբերում) վկայում են այն մասին, որ Փաշինյանի հեղափոխությունը բավական դրական է ազդել Ալիևի տրամադրության վրա՝ առիթ տալով նրան ոչ միայն առաջ բերել ադրբեջանական դիրքերն, այլև, ըստ էության, նոր հարձակման համար ենթակառուցվախքներ ձևավորել: Ու մինչ հասարակությունն այդպես էլ չի կարողանում իր համար պարզել, թե կոնկրետ ինչ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանն Աստանայի վերելակներից մեկում, ադրբեջանցիները տարօրինակ աշխուժություն են դրսևորում Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ ու ամրապնդվում: Ահա սա է, որ Շահնազարյանին մտահոգվելու առիթ էր տվել, ինչի համար էլ, փաստացի, մարդն այսօր ենթարկվում է հետապնդման:
Պետք է արձանագրել, որ ԱԱԾ-ն այլևս վերածվել է այլախոհության դեմ պայքարի գործիքի, և սա տեղի է ունեցել բնավ ոչ երեկ կամ այսօր: Ակնհայտ է, որ ի սկզբանե նմանօրինակ հալածանքների են ենթարկվում թե՛ Մանվել Գրիգորյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, որոնց դեմ հարուցված շինծու մեղադրանքները որևիցե քննադատության չեն ենթարկվում՝ բացահայտ շինծու բնույթ կրելով (հետապնդվում են նրանք, ովքեր կարող են ընդդիմանալ Արցախի հարցում Փաշինյանի կողմից արվելիք հնարավոր զիջումներին):
Ցավոք սրտի, ինչպես ցույց է տալիս աշխարհի պատմությունը, բոլոր հեղափոխություններին, որպես կանոն, անմիջապես հաջորդել են բռնապետությունները: Կասկած չկա, որ նույն բանը կրկնվում է այսօր նաև Հայաստանում, ժողովրդավարության դրոշի ներքո տեղի ունեցած փաշինյանական հեղափոխությունը կարճ ժամանակ անց վերածվում է կատարյալ տոտալիտարիզմի՝ նեոբոլշևիզմին հատուկ տարրերով:
Ալեն սիմոնյանների Հայաստանն է սա և վերջ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ է հայտնվել

«Իմ քայլն» ու դրա ակտիվ համակիրները շարունակում են ցնծություն ապրել՝ ոգևորված ընտրություններում տարած հաղթանակով: Ընդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով