Երեքշաբթի , Սեպտեմբերի 17 2019
Սկիզբ / Տեսանյութ / ԱԱԾ -ն կատարում է վարչապետի պատվերը.Henaran

ԱԱԾ -ն կատարում է վարչապետի պատվերը.Henaran

Դեկտեմբերի 1-ին Գորիսում նախընտրական քարոզաշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը: Իսկ ավելի ուշ դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ խոսքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր իշխանությանը մեղադրում են դավադրության ու Արցախը հանձնելու մեջ:

Այսօր արդեն ԱԱԾ է հրավիրվել Դավիթ Շահնազարյանը` հիմք ընդունելով դեկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, մասնավորապես՝ մեջբերում եմ Շահնազարյանի խոսքից՝ «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ Ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»:

Ու այլևս պետք չէ հասարակությանը հրամցնել, որ մեզ մոտ զանգովի արդարադատություն չկա: Կոնկրետ Շահնազարյանի մասով փաստ է, որ ԱԱԾ -ն կատարում է վարչապետի պատվերը:

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գնա հրաժարական տուր, արի սիրեմ

Կոնկրետ դեպքը նկատի չունեմ, բայց կոնկրետ դեպքով ուզում եմ մի ուշագրավ երևույթի մասին խոսել։ Մեզ …