Հինգշաբթի , Նոյեմբերի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Պարզ է չէ՞, թե ով է այն առանցքային անձը, ով սկզբունքորեն խանգարում է նպատակի վերջնական իրականացմանը

Պարզ է չէ՞, թե ով է այն առանցքային անձը, ով սկզբունքորեն խանգարում է նպատակի վերջնական իրականացմանը

Իսկ հիմա ավելի լուրջ ու սթափ` ընդհանրացնելով և առանց հույզերի, խնդրում եմ չընդհատեք, խնդրում եմ ուշադիր լինել…

Առաջարկում եմ չանդրադառնալ մանրուքներին` մեթոդներին, տեխնոլոգիաներին, միջոցներին, մարդկանց, սխալներին, գործող անձանց, բացթողումներին, թերություններին, տարբեր կապիկություններին, ստախոսությանը, անգրագիտությանը, անհիմն կալանավորումներին ու ձերբակալություններին, և այլն:
Լավ, այս ամենից ինչ հասկացանք:
Հիմա ընդհանրացնենք, թե ի՞նչ է տեղի ունեցել:
Փուլ առաջին.
յոթ ութ տարի տևողությամբ` շատ հզոր, կազմակերպված, բազմակողմանի, ապատեղեկատվական հարձակում, և դրա արդյունքում անբեկանելի հասարակական կարծիքի ձևավորում, այն է` իբր «համատարած կոռուպցիա», իբր «անխտիր բոլոր նախկինները թալանչիներ են», իբր «օլիգարխիա», իբր «տնտեսական անկում», իբր «նախկինները 20 տարի երկիրը քանդել են», և այլն:
Արդյունքում` զանգվածային հոգեխանգարմունք և իբր… «հեղափոխություն»:
Փուլ երկրորդ`
իբր` քաղաքական պրոցեսներ, իբր` իշխանություն, այդ թվում` իբր վարչապետ, իբր կառավարություն, իբր` բազմաթիվ ընդդիմություններ, իբր` քաղաքական ճգնաժամ:
Հաշվի առնելով, որ ժամանակ էր անցել, արդյունքում` զանգվածային հոգեխանգարմունքից անցում էյֆորիկ վիճակի, և այդ պայմաններում` իբր Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպում և անցկացում: Վաղը կկայանան ընտրություններ, կկազմավորվի Ազգային ժողով, կառավարություն, և այլն: Հետո՞…
Պարզ է չէ՞, որ այս ամենը ծայրից ծայր հնարովի ստերի, կեղծիքի, հանրային կարծիքի համատարած մանիպուլյացիայի արդյունք էր:
Պարզ է չէ՞, որ հանրության առջև հանդես եկող դերակատարները պարզապես դերակատարներ են, և իրենք ոչ գաղափարախոսներն են, ոչ ծրագրավորել են, ոչ էլ` կազմակերպել են այս ամենը:
Պարզ է չէ՞, թե ով է այն առանցքային անձը, ով սկզբունքորեն և գաղափարական առումով խանգարում է նպատակի վերջնական իրականացմանը:
Պարզ է չէ՞, որ Արցախի հողերն ու անհրաժեշտ անվտանգության գոտին ի վերջո ոչ ոք չի կարող խլել, կամ գրավել:
Այս ամբողջ ընթացքում միայն մի բան պարզ չդարձավ. լավ, այս ամենի նպատակը ո՞րն է`
ի՞նչ են ուզում Հայաստանից, ի՞նչ են ուզում Արցախից, ի՞նչ են ուզում Հայ ազգից, ի՞նչ են ուզում Հայ տեսակից, ի՞նչ են ուզում անել հայ ժողովրդի հետ, կամ ավելի ճիշտ կլինի ասել`
ի՞նչ են ուզում, որպեսզի Հայ ժողովուրդն ինքն իր ձեռքով անի իր հետ` առանց խորանալու և հասկանալու:
Որևէ մեկը գիտի՞:
Որևէ մեկը կարող է՞ ասել:
Այս ամենի նպատակը ո՞րն է:
Ջիանի Օնչո
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞վ է այն առանցքային անձը, ով սկզբունքորեն խանգարում է նպատակի վերջնական իրականացմանը

Իսկ հիմա ավելի լուրջ ու սթափ` ընդհանրացնելով և առանց հույզերի, խնդրում եմ չընդհատել, խնդրում եմ …