Սկիզբ / Հասարակություն / Հայ երեխաները թուրքական և արաբական թրաֆիքինգի զո՞հ. ինչո՞ւ է լռում Արթուր Վանեցյանը

Հայ երեխաները թուրքական և արաբական թրաֆիքինգի զո՞հ. ինչո՞ւ է լռում Արթուր Վանեցյանը

Հայաստանը ցնցած ԱԱԾ ու ՀԾՔ պետերի գաղտնալսման հայտնի պատմության ծայրն այդպես էլ կարծես չի երևում: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ հասարակությանը տված պարզաբանումները միմիայն է՛լ ավելի թանձրացրեցին այն միստիկ շղարշը, որով պատված էր այս պատմությունն ի սկզբանե:

Ասվում է՝ նրբանկատորեն են գործին մոտեցել, ասվում է՝ հետքերն Իսպանիա են տանում ու այնտեղ կորում: Ասվում է, որ բոլորն էլ գիտեն՝ ովքեր են կանգնած այս ամենի հետևում և այլն, բայց իրականում այդպես էլ ոչ մեկի համար պարզ չի դառնում՝ ի՞նչ պատմություն է սա, ո՞վ էր սարքել, ո՞րն էր նպատակը և այսպես շարունակ:
Այս պատությունը, թերևս, մեզ հիշեցնում է «ադրբեջանական թրաֆիքինգի» հետ կապված հայտնի պատմությունը: mamul.am-ով ամիսներ առաջ միտումնավոր ապատեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հայաստանյան որոշ նախկին պաշտոնյաներ, իբր հանցավոր գործարքի մեջ մտնելով թշնամական Ադրբեջանի որոշ ուժերի հետ, հայ երեխաների առևտրով են զբաղվել, թրաֆիքինգ իրականցրել ու այդպես հարստացել:
Այս կեղծ տեղեկությունն իրականում հետևանք էր ընդդեմ անմեղ մարդկանց իրականացվող տեղեկատվական տեռորի, որ կազմակերպվել էր Հայաստանի ներսում, բայց մեծ արձագանք գտել նաև ադրբեջանական մամուլում: Եվ, ահա, դրանից երկար ամիսներ անց էլ, պարզվում է, դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, այն դեպքում, երբ առկա է ողջ ապացուցողական բազան՝ փաստող այն մասին, որ այդ ամենը կեղծիք է:
Տեղեկացնենք, որ նամակ է ուղարկվել այդ հարցով ԱԱԾ՝ քանի որ տարածվող նյութերն իր մեջ պարունակում են ազգային անվտանգության խնդիրներ, այն է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 15 տարի շարունակ հայ երեխաներ են վաճառել թուրքերին և արաբներին:
Նշենք, որ բողոք նամակները ուղարկվել է ԱԱԾ, հույսով, որ կպատժեն անմեղ մարդկանց վրա քրեական ծանր մեղադրանքներ տարածող կեղծարարներին:
Ի դեպ, մամուլում շրջանառվող նյութերում բոլոր տուժվածները, ԱԱԾ պետին և իրավապահ մարմիններին, հաղորդում են տվել, որ այդ ամենը դավադրաբար և ստորաբար կատարել են նախկին ռեժիմի՝ հատկապես Գասպարյան Վովային ծառայող՝ հայտնի բուրգի գործով իշխանափոխությունից հետո ազատության մեջ գտնվող Վանոյի Արտակն՝ նույն ինքն Արտակ Գալստյանն ու նրա փաստաբան՝ ԱԼԳԱ փաստաբանական ընկերության տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ովքեր իշխանափոխությունից հետո օր ու գիշեր իրենց բացած բլոգներով ու ՖԲ կեղծ էջերով լծված են Փաշինյանի և Վանեցյանի փառաբանմամբ:
Նրանք անգամ իրենց վատ չեն զգացել Փաշինյանի իշխանության պայմաններում՝ վայելելով, ըստ էության, նաև նոր իշխանությունների համակրանքն ու այդպիսով խուսափելով որևիցե պատասխանատվությունից:
Նրանց կողմից կազմակերպված տեղեկատվական արշավը անմեղ մարդականց դեմ, որի նպատակն է եղել վարկաբեկել նրանց, ենթարկել հոգեբանական ճնշման, քանի որ վերջիններս անձնական խնդիրներ են ունեցել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մինչդեռ փաստ է այն, որ սույն խնդիրը, որքան էլ փորձ է արվում արժանացնել հատկապես նոր իշխանությունների ուշադրությանը, չի հաջողվում լուծել :
Դեռ ոչ ոք այս զազրելի արարքի համար որևիցե պատասխանատվություն չի կրել: ԱԱԾ-ն գցում է ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի վարչության վրա, սրանք էլ՝ ՀԿԳ-ին և այսպես ամիսներ շարունակ ձգձգելով գործի բացահայտումը, քնեցնելով այն:

Ինչո՞ւ է Վանեցյանը 40 օր նամակը պահում իր մոտ ու դրանից հետո էլ, երևի «շառից, փորձանքից հեռու» սկզբունքից ելնելով, այն գցում մեկ այլ իրավապահ օղակի վրա, սրանք էլ, այս դեպքում ՀԿԳ-ին, գործն ընդհանրապես թաղում են, և սա այն դեպքում, երբ տեսանյութի և տարածվող նյութերի հեղինակների ապօրինի գործողութունից տուժածները բոլորն էլ միաբերան մատնացույց են արել բուն մեղավորներին, իսկ նրանցից ոմանք անգամ անձամբ են ներկայացել ԱԱԾ՝ տալով Վանեցյանին բոլոր հիմքերն արդարություն հաստատելու, իր գործը բարեխղճորեն անելու:
Բայց՝ ավա՜ղ…
Հարց է ծագում՝ ումի՞ց է վախենում Վանեցյան Արթուրը, վախենում է այս անգա՞մ էլ գաղտնալսվել ինչ-որ մութ ուժերի կողմից ու խայտառակվել մի այլ կարգի հենց միայն փողոցային բառապաշարի համար, ի՞նչն է նրան կաշկանդում՝ վստահորեն ռեալիզացնելու իր՝ որպես այդ հզոր կառույցի պետի պաշտոնեական լիազորությունները:
Կամ հետաքրքրիր է՝ կա՞, արդյոք, ևս մեկ այլ երկիր, որի անվտանգության ծառայության ղեկավարի անունով սոցիալական ցանցերում էջեր կան բացված, որոնք ծառայում են իշխանությունների քիմքին իրենց համար «վտանգավոր» անձանց վարկաբեկմամբ ու պախարակմամբ:
«Հեղափոխված» Հայաստանում, օրինակ Վանեցյանի անվամբ ու նկարով նման էջեր կան, որոնք առավոտից երեկո քլնգում են «հականիկոլականներին», ուղղորդված կերպով ցեխ են շպրտում մարդկանց վրա: Մինչդեռ նույն Վանեցյանը հերքում է այդ էջերի հետ իր ունեցած կապն ու հայտարարում, որ ինքն այդ ամենի հետ որևիցե կապ չունի: Այդ դեպքում հակընդդեմ հարց է առաջ գալիս՝ եթե Վանեցյանի կամքին հակառակ են այդ էջերը բուծվել ու գործունեություն ծավալում, ինչո՞ւ ԱԱԾ ամենահաս ձեռքերը չեն հասնում այդ էջերի հետևում կանգնած ֆեյքերին ու դրանց ականջերը ձգում, փռում ասֆալտին ու ծեփում պատերին:
Այդ ի՞նչ ԱԱԾ է կամ ի՞նչ ղեկավար, որ չի կարողանում անգամ մի հասարակ խնդիր լուծել ,այդ դեպքում էլ ո՞նց է լուծելու մի ողջ պետության ազգային անվտանգության հարց, չքմեղանալո՞վ: Եթե այդպես է, ապա լավ կլիներ առհասարակ հրաժարական տար ու տեղը զիջեր շատ ավելի ազնիվ, պատասխանատու , քաջ մեկին, ով կկարողանար կառույցը փրկել համազգային խայտառակությունից:
Հետաքրքիր է՝ եթե այդ տխրահռչակ տեսանյութում կամ տպագիր նյութերում շոշափվեին Վանեցյանի հարազատների անուններն, այլ ոչ թե նրա հետ կապ չունեցող մարդկանց, ինչպիսի՞ն կլիներ նրա արձագանքն, այսքան սառնասի՞րտ, թե՞աշխարհ կքանդեր, գետնի տակից էլ լիներ՝ կգտներ, պատասխանատվության կենթարկեր, եթե ոչ՝ «սամասուդ» կաներ:
Եվ ուրեմն՝ ի՞նչ ղեկավար է կառավարական առանձնատան պատերում ծվարած Արթուր Վանեցյանը, ո՞րն է նրա՝ որպես ղեկավարի օգտակար գործողության գործակիցն, այս ամիսների ընթացքում որքանո՞վ է ամրապնդվել ՀՀ Ազգային անվտանգությունը, որքանո՞վ է կատարելագործվել այն համակարգը, որի աշխատանքի ադյունավետությունից է ուղղակիորեն կախված այն հարցի պատասխանը, թե իմունիտետ ունի՞, արդյոք, հայկական պետականությունը, թե՞ չունի:
Միանշանակ է, որ Վանեցյանի օգտին խոսող փաստերի ակնհայտ պակաս կա, ավելին՝ այս ամիսները վկայում են այն մասին, որ հեղափոխված Հայաստանում նույն ԱԱԾ-ն չի վերանայել իր գործունեության հիմնական շեշտադրումներն ու կերպը, և բացի «Մասկի շոուներ» սարքելուց, պատվերով մարդկանց կալանավորելուց, Ժնևից Մոսկվա-Երևան տռճիկ տալուց ու «գնդակ տշելուց» Վանեցյանը խոշոր հաշվով ոչինչ չի արել՝ համակարգը թողնելով ինքնահոսի վիճակում: Այլապես գոնե ինչ-որ հստակություն կմտցվեր «թրաֆիքինգի» գործում, այլապես իրական մեղավորները վաղուց պատժված կլինեին, քանի որ սույն խնդիրը, երեխաների առ ու վաճառքը` Ազգային անվտանգության խնդիր է:
Վերջապես այստեղ հարցը ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային հարթության մեջ է:
Կասկածի տակ են հայտնվել Վանեցյանի թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային որակները:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, …