Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Գրքի շնորհանդես, որ լի էր նվիրումով ու մտահոգությամբ

Գրքի շնորհանդես, որ լի էր նվիրումով ու մտահոգությամբ

«Մանկավարժի օրագիր», գրքի 2-րդ մաս, որ դարձավ առաջինի շարունակությունը՝ 2017 թվականի իմ օրագրային գրառումների հավաքածուն՝ հիմնականում մեր դպրոցի, աշակերտների և ուսուցիչների մասին հրապարակումներով, որոնք տեղադրվում են Լոս Անջելեսի USArmenianews.com լրատվական կայքի «Մանկավարժի անկյուն» բաժնում:

«Մանկավարժի օրագիր», գրքի 2-րդ մաս, որ դարձավ առաջինի շարունակությունը՝ 2017 թվականի իմ օրագրային գրառումների հավաքածուն՝ հիմնականում մեր դպրոցի, աշակերտների և ուսուցիչների մասին հրապարակումներով, որոնք տեղադրվում են Լոս Անջելեսի USArmenianews.com լրատվական կայքի «Մանկավարժի անկյուն» բաժնում:
Ինչպիսի՜ գեղեցիկ անակնկալ… Հնչեցրած խոսքս ուղղված էր Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանին, այն լի էր երախտագիտությամբ դեպի լավ մարդը, ով նստած էր դահլիճում: Եվ հանկարծ դեմքս ողողվեց բազում ժպիտներով, երբ նա բարձրացավ բեմահարթակ: Թերևս պիտի ասեմ, որ այն շնորհանդեսի ամենագեղեցիկ պահերից մեկն էր՝ անկեղծությամբ լեցուն, ուրախությանս հաճելի րոպեներով, որ պետք է ուղեկցվեր միջոցառման վերջում իր տիկնոջ՝ Անժելիկայի՝ բեմահարթակ բարձրանալով ու ինձ նվիրած ծաղիկներով:

Իմ «Մանկավարժի օրագիր» գրքի երկու մասերը նվիրեցի իր մարդասիրական առաքելությամբ ճանաչված ու շատ-շատերի կողմից հարգված անհատականությանը՝ շրջվարչակազմի ղեկավարին: Նրա հակիրճ ասված, պարզ ու անմիջական խոսքերում ամեն ինչ կար: Առայսօր չեմ լսել մեկ ուրիշ պետական պաշտոնյայի անուն, ով իր իրավասությունից դուրս նաև ձեռք է մեկնում ուսուցչի գրքի հրատարակությանը: Նույնիսկ ուզում եմ բարձրացնել հարց, թե կա՞ մեկ ուրիշը, ով ոգևորող առաջարկությամբ կազդարարի իր պատրաստակամության մասին, որ կարող է ընդառաջել նաև ուրիշ դպրոցների ստեղծագործող ուսուցիչներին, որի մասին լսեցինք հենց բեմահարթակից նրա հնչեցրած խոսքում:
Ցանկալի է գտնել նաև Արցախի 45-հազարանոց ուսուցչական բանակում մեկ ուրիշ մանկավարժի, ով գրում է իր դպրոցի, իր աշակերտների, գործընկեր ուսուցիչների մասին: Ու մտահոգությունս թերևս համակարգի թերության մասին էր ահազանգում, որ համապատասխան մարմինները պարտավոր են ձեռք մեկնել ուսուցչի ստեղծագործական արարմանը, որտեղ իրական կերպարները մեր առջև նստած դեռահասներն են՝ յուրաքանչյուրը յուրովի հերոսացման օրինակ, ովքեր հայրենի հողի սիրով ապրում են սահմանամերձ բնակավայրում ու ապրիլյան պատերազմի ականատեսներ են:
Շնորհակալությունս ուղղված էր նաև մոսկվաբնակ մեր հայրենակից Սերգեյ Հովհաննիսյանին, Երևանում բնակվող Սվետլանա Օհանջանյանին, ովքեր իրենց օժանդակությունն են ցուցաբերել այս գրքի հրատարակությանը: Չմոռանանք, որ տարիների ընթացքում պետական միջոցներ են ներդրվել թե՛ ստեղծագործող գրողների լավ ու վատ գրքերի, թե՛ կրթության համակարգի պիտանի ու ոչ պիտանի մի քանի թերթանոց գրքույկների հրատարակության համար: Այո՛, տարիների ընթացքում գրքեր են հրատարակվել, որոնք ընթերցող չեն ունեցել, ու պարտադրված գնել են նրանք, ովքեր ինչ-որ ձևով կախվածության մեջ են եղել հեղինակներից:
Հնարավոր չէ իրար չհակադրել պետական իշխանավորների տարբեր կերպարների, որտեղ մի կողմում կանգնած է մարդը՝ իր իրավասությանը չվերաբերող գրքի հրատարակության պատրաստակամությամբ, մյուս կողմում իրենց իրավասությանը վերաբերող տվյալ համակարգի պատասխանատուներն են, ովքեր հրաժարվում են պետական միջոցներից աջակցել ուսուցչի գրքի հրատարակությանը: Չեմ մոռանում հիշեցնել, որ բազմիցս ականատեսն եմ դարձել պետական միջոցներով հրատարակված գրքերի, որոնց դեղնած թերթերին տարիների «ժանգն» է նստել և ընթերցողներ չեն ունեցել:
Շնորհակալական զգացողությամբ դեպի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը՝ շնորհանդեսի ժամանակ և դրանից հետո՝ մտերմիկ միջավայրում, այս մտահոգության ահազանգը հնչեցրի՝ ցանկանալով լավ մարդու լավ արարքը տեսանելի դարձնել նաև իրավասու կառույցների պաշտոնյաներին, որ չպետք է աչքաթող անել ուսուցչի կատարած գործը, երբ այն միայն նվիրում է, գրքի նվիրում ընթերցողներին, երբ այդ գրքում դեռահասներ են, երբ այդ գիրքը մեր օրերում գրքից հեռացած սերունդն է հետաքրքրությամբ ընթերցում:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեկդ տիկին Նախշուն … Տավարածյանին ասեք.Արփինե Հովհաննիսյան

Մեկդ տիկին Նախշուն … Տավարածյանին ասեք, որ եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական …