Հինգշաբթի , Նոյեմբերի 14 2019
Սկիզբ / Չդասակարգված / Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում. այն չի ուշանալու

Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում. այն չի ուշանալու

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Հարգելի հայրենակիցներ,
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է ։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ օգտին քվեարկած լոռեցիներին։ Չնայած Լոռու մարզում իմ դե ֆակտո ինքնաբացարկին, չնայած, որ կոչ էի արել քվեարկել գործընկերոջս օգտին, չնայած, որ որևէ աշխատանք չէի կատարել և մարզում ակնկալում էի ստանալ 0 ձայն, դուք միեւնույն է ինձ աջակցություն ցույց տվեցիք։Դա ավելի քան պարտավորեցնող է։
Հ.Գ. Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը` դե ֆակտո խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին։ Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայել այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ ։ Ամենայն անկեղծությամբ բարի երթ Ձեզ այդ խնդիրները լուծելու ճանապարհին: Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում։ Այն չի ուշանալու։
Խաղաղություն ու առաջընթաց մեր բոլորի հայրենիքին»։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը» շարքից…ազդարարվեց Սահմանադրական դատարանի և սահմանադրական արդարադատության ապօրինի զավթման հերթական փուլը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց, որ իրենք սկսում են Սահմանադրական դատարանի նախագահ …