Երեքշաբթի , Սեպտեմբերի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Հիմա լսի՛ր ու տե՛ս թե քեզ ի՞նչ եմ ասում….

Հիմա լսի՛ր ու տե՛ս թե քեզ ի՞նչ եմ ասում….

Ապե՛ր, հլա ուշադիր լսի՛ր. դու՛… հա հենց դու՛… կողքերդ մի՛ նայիր՝ հենց քեզ եմ ասում, որ հենց հիմա կարդում ես…

Քեզ ասեցին չէ՛, որ այս բողոքը Քոչարյան Ռոբերտի հետ անուղղակի է կապված, այնտեղ պետք է լինել այլ հաշվարկներ անելով… Տարածքները թռչում են ու արդեն պրոցեսը սկսվել է…
Դու չեկար. լավ արեցիր, որ չեկար… դու էլ մարդ ես՝ քո գաղափարներով, քո սկզբունքներով, քո մտածելակերպով…

Բայց արի մի պահ պատկերացնենք, որ Քոչարյան չկա… ու չի էլ եղել։
Քոչարյանին պաշտպանողներն էլ կատարյալ սրիկաներ են՝ ինձանից սկսած… ես կրկնակի սրիկա եմ, որ երեք միլիոնի մեջ համարձակվել եմ սա գրել…
Հաշվենք՝ Սերժ էլ չկա՝ մահացել է… կամ չի էլ եղել… ՀՀԿ-ն էլ է սրիկա…
Լևոն էլ չկա ու ասենք թե չի էլ եղել…
Ոչինչ չկա ու ո՛չ ոք չկա… բայց նիկոլ կա ու տարածք տալու հարցեր կան… ու ո՛չ միայն տարածք տալու հարցեր կան, այլ պրոցեսը մի ամիս է շատ խորությամբ սկսվել է…
Աշխարհը ասեց՝ պիտի տրվի… Մամեդյարովը գոհ է, Բաքուն գոհ է նիկոլից… երկու կողմն էլ ժողովրդին պատրաստում են, մեր ոչխարն էլ դեմ չի տալուն… նաղդ տվող գեն ունի ու կապ չունի՝ ի՞նչ… ուզող լինի։
Դեռ բաներ էլ կա, որ չեմ գրում՝ որպես պետական գաղտնիք…

Չեկար, լավ արեցիր… քո ցավն էլ տանեմ… սրան նրան ատելով չես գալիս… լավ չես գալիս, չես գալիս՝ գոնե դու արա…
Գնա՛ կառավարության դիմաց կանգնիր ու ասա՝ էս Բոլթոնը ի՞նչ է ասում, էն Մամեդյարովը ի՞նչու է գոհ… ապեր չես գալիս ինձ հետ ասես ու անես… գոնե դու՛ արա։ Ես կգամ… դու արա ես քո ակցիային կգամ, եթե չգամ՝ ես պոռնիկ եմ… ես բոզ եմ… դու արա ու ես կգամ առանց նախապայմանների… հայտարարի՛ր՝ մենք, այսինչ ազգայնական ուժերս, կամ մի խումբ հայրենասերներս այս ինչ օրը հավաքվում ենք բողոքի՝ ընդդեմ զիջումների… արա ես իմ 5 տարեկան երեխայի հետ կգամ՝ դու միայն արա…
իսկ եթե գտնում ես, որ դրա կարիքը չկա………

Հիմա լսի՛ր ու տե՛ս թե քեզ ի՞նչ եմ ասում.

1. եթե դու դեռ չես ջոգել, որ տարածք տալու պրոցեսն արդեն սկսված է, ուրեմն դու ԲՈՒԹ ես…

2. եթե բութ չես, բայց սպասում ես՝ ի՞նչ որ թուր կեծակի կընկնի երկնքից, կամ Իսրայել Օրին ավստրոգերմանական զորքերի գլուխ կանգնած կմտնի Հայաստան ու հարցերը հօգուտ հայերի կլուծի, ուրեմն դու ՄԱՆԿԱՄԻՏ ես…

3. եթե ո՛չ բութ ես, ո՛չ մանկամիտ ես ու լավ էլ հասկացել ես՝ ինչն ինչոց է, բայց դուրս չես գալիս բողոքելու, ուրեմն դու ՎԱԽԿՈՏ ես…

4. եթե ո՛չ բութ ես, ո՛չ մանկամիտ, ո՛չ էլ վախկոտ, այլ առաջնորդվում ես նրանով, որ ես ի՞նչու պայքարեմ ու արդյունքում ուրիշները գան իշխանության, մեկ է ես չեմ գալու իշխանության, ուրեմն դու ՈՉԻՆՉ ես, դու էգոիզմը գերադասում ես հավերժ համարվող հողերից… կարելի է ասել, որ դու ոչինչ էլ չե՛ս, դու ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ես…

Ուրեմն պայմանավորվեցինք.

1. Բութ
2. Մանկամիտ
3. Վախկոտ
4. Ոչնչություն

Հիմա դու արա երկու բան.

1. կոֆեն դիր դեմդ, սիգարետը վառիր ու հանգիստ նայելով այս չորս տարբերակներին որոշի՛ր՝ դու սրանցից ո՞ր մեկն ես…

2. Շատ արագ ինձ ռադ արա՛ քո ընկերների ցուցակից, քանզի դու ինձ ի՞նչ ընկեր…

Աղբյուրը՝

facebook.com/armen.arginyan

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դղյակների թագավորությունը թողել, ընկել եք մի քանի սրճարանի հետևի՞ց․․․Hraparak

Ուշադիր հետևում եմ Օպերայի շուրջ կատարվող դեպքերին։ Հավասար ցավ եմ զգում բոլորի հանդեպ։ Բոլորն էլ …