Հինգշաբթի , Նոյեմբերի 14 2019
Սկիզբ / Չդասակարգված / Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն. Lurer

Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն. Lurer

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանդեպ հակակրանքը գնալով մեծ թափ է ստանում: Շատերի համար անսպասելի էր այն, թե ինչպես կարող էր Գասպարյանը ընտրությունների ժամանակ հավաքել ձայների ճնշող մեծամասնությունը և ստանձնել քաղաքապետի պաշտոնը:

Էջմիածնի բնակիչ՝ իրավաբան, «Կարինե» գեղեցկության սրահի սեփականատեր Կարինե Մարտիրոսյանը մի շարք ուշագրավ տեղեկություններ հայտնեց ԼՈՒՐԵՐ.com-ին՝ հավելելով, որ տոներից հետո բողոքի մեծ ալիք է սկսվելու ընդդեմ Գասպարյանի:
«Ոչ մեկս չհասկացանք, թե ինչպես քնեցինք ու արթնացանք՝ Դիանա Գասպարյանին նշանակեցին մեզ քաղաքապետ (այն ժամանակ՝ ԺՊ,-խմբ): Նա անգամ չգիտի, թե տարրական հարգանքն ինչ բան է, մեծերի հետ խոսել չգիտի, ինչպե՞ս կարող է քաղաք ղեկավարել: Փաշինյանն ո՞ւմ է հարցրել, որ նրան նշանակել է նախ ԺՊ, այնուհետև նաև հովանավորել քաղաքապետի պաշտոնն ստանձնելու համար: Նա մեր քաղաքին հարիր չէ»,-ասում է Կարինե Մարտիրոսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Դիանա Գասպարյանը վատ է վերաբերվում քաղաքացիներին ընդունելության ժամանակ. «Մի օր ինձ ծանոթ կնոջ հետ գնացել էինք ընդունելության, այդ կինը մտավ և ասաց՝ ողջույն, բալա ջան, Դիանան անմակարդակի նման նրան ասաց՝ ես քեզ ի՞նչ բալա, հարգանքով խոսիր: Սա քաղաքապետի հետ խոսելու ձև է՞»:
Պարզվում է՝ Կարինե Մարտիրոսյան-Դիանա Գասպարյան հանդիպումը ևս այնքան էլ հարթ ու հաճելի չի եղել, Մարտիրոսյանը մանրամասնում է, որ իր այցի ողջ ընթացքում քաղաքապետը «մտած է եղել» հեռախոսի մեջ և նույնիսկ չի էլ լսել նրա խնդիրը՝ բարեգործական ծրագրերի հետ կապված:
«Ես միշտ փորձել եմ հետաքրքրվել քաղաքացիների խնդիրներով և անընդհատ բարձրաձայնել եմ դրանք բոլոր օղակներով, Դիանա Գասպարյանն ինձ արդեն լավ ճանաչում է, անգամ ֆեյսբուքյան իր էջում իմ մասով գրառում էր կատարել և նշել էր, որ դատի է տալու, դրանից հետո ես գնացել եմ քաղաքապետարան, որպեսզի նրան տեսնելուն պես՝ բացատրություն պահանջեմ, սակայն նա հենց ինձ տեսավ՝ այնպես փախավ, ոնց որ նապաստակը գայլ տեսած լիներ: Տոներից հետո էնպիսի փաստեր ենք ներկայացնելու Փաշինյանին, որոնք շոկի են ենթարկելու բոլորին»,-մանրամասնեց Կարինե Մարտիրոսյանը և հավելեց՝ հարյուրավոր համախոհների հետ ակցիա է կազմակերպելու:
Մեր զրուցակիցը նկատեց, որ իր խոսքերից ոչ մեկն օդից չեն և փաստերով են, իսկ դրանք կներկայացվեն առաջիկայում. «Մարդիկ դեմ են և չեն ընդունում նրան: Եթե Փաշինյանը Մանվելին ու մյուսներին հանեց, դա չի նշանակում, որ կարող է տգետ կադրերին որտեղ ուզի՝ նշանակի: Էջմիածինը չգիտեմ՝ ում ձեռքն է տվել»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վովա Գասպարյանը պլաններ ունի. Hayeli

Մեր տեղեկություններով նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը համակարգից հետ է կանչում յուրայիններին: Գաղտնիք չէ, որ նա …