Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Երևանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի քաղաքապե՞տ Factor

Երևանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի քաղաքապե՞տ Factor

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Գյումրիում կրկին ակտիվացել են քաղաքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։ Հեղափոխությունից հետո պարբերաբար խոսվում էր այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների համաձայն՝ Բալասանյանը պատրաստվում էր հրաժարական տալ Գյումրիի օրվա տոնակատարություններից՝ սեպտեմբերի 30-ից հետո։

Ավելի ուշ Սամվել Բալասանյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը։ Նշենք, որ երբ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, օրեր անց Սամվել Բալասանյանի թիմը ձեռնարկեց վերջինիս անվստահություն հայտնելու գործընթացը, ինչի արդյունքում Գյումրիի ավագանին դեմ քվեարկեց Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելուն։ Սրանով Գյումրիի քաղաքապետը իրեն ապահովագրեց, քանի որ 1 տարի այլևս հնարավոր չի լինի քննարկել նրան անվստահություն հայտնելու հարցը։ Չնայած այս ամենին, Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն դադարում և քննարկվում են քաղաքապետի պաշտոնի հավակնորդների անուններ։
Մեզ հայտնի է դարձել, որ հատկապես ԱԺ ընտրություններից հետո Գյումրիի քաղաքապետի պաշտոնում դիտարկվում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի թեկնածությունը։ Նա գործող իշխանությունների նախընտրելի թեկնածուն է։
Նշենք, որ վերջինս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն էր, հոկտեմբերի 29-ին էլ ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։
Հաջորդը, ում անունը ևս շրջանառվում է Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածուների շարքում,ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։
Նա դեռ 2008թ-ին էր մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին և պարտվել Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը, կարելի է ասել,երբեք էլ չի թաքցրել քաղաքապետ դառնալու իր ցանկությունը։ Գյումրիի քաղաքապետի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում է նաև «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական ու խորհրդատվական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանի անունը։ Վերջինս նաև Գյումրիի քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներից է։ ԱԺ այս ընտրություններում նա սատարում էր « Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Պետրոսյանին։

 Factor.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Լսելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ քաղաքացին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան ու բախվել դառը իրականությանը. «Հրապարակ»

Հայաստան տեղափոխված ընտանիքը կրկին վերադառնում է Չեխիա«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Չեխիայի քաղաքացի Թորգոմ Տեր-Մկրտչյանը, ով …