Հինգշաբթի , Նոյեմբերի 14 2019
Սկիզբ / Հասարակություն / Ո՞վ է կանգնած Էդմոն Մարուքյանի հետևում

Ո՞վ է կանգնած Էդմոն Մարուքյանի հետևում

Փաստ է, որ արտահերթ խորհդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ ամենադեմոկրատականը չէ, որ լինելու է. 70% իշխանություն և միայն 30% ընդդիմություն ունենալով՝ որևիցե երկրի խորհրդարան զուտ օբյեկտիվորեն չի կարող հավակնել դեմոկրատիայի դափնիներին:

Վերջին օրերին հայաստանյան քաղաքական դաշտում չափազանց պախարակելի երևույթ է նշմարվում. Էդմոն Մարուքյանի ԼՀ-ն նպատակամիտված կերպով ցեխ է շպրտում ԲՀԿ-ի՝ 7-րդ գումարման ԱԺ-ում թվով երկրորդ ուժի ուղղությամբ՝ փորձելով, ըստ ամենայնի, վնասել անձամբ Ծառուկյանին:
Հետզհետե ուրվագծվում է ապագա խորհրդարանում տիրելիք պատկերն, ու ամենաշահեկան վիճակում նման պարագայում հայտնվում են իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ:
Ընդդիմության համար Մարուքյանի թեթև ձեռքով ստեղծվում է կեղծ օրակարգ. իշխանություններին քննադատելու, նրանց թերությունները վերհանելու ու հասարակությանը դրանք մատնացույց անելու փոխարեն ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրար դեմ են պայքարելու, ընդ որում՝ ԲՀԿ-ն ընդամենն ինքնապաշտպանվելու է:
Հարց է առաջանում՝ արդյոք Էդմոն Մարուքյանը կարո՞ղ էր միայնակ մատ թափ տալ ԲՀԿ-ի վրա, ամեն գնով սևացնել այս ուժին և այլն:
Ակնհայտ է, որ ոչ:
Եվ ուրեմն՝ ո՞վ է կանգնած Մարուքյանի հետևում:
Այս հարցին պատասխան գտնելու համար հարկավոր է արձանագրել, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում ԼՀԿ-ն:
Այն, ըստ էության, բոլորին հայտնի «Ելք»-ի մի մասնիկն է, ուր, ինչպես հայտնի է, ժամանակին մշտապես դոմինանտ էր համարվում Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ Մարուքյանը չի թաքցնում, որ ամբողջությամբ սատարում է Փաշինյանին՝ չնայած պատրաստվում է իբր ընդդիմադիր դիրքերից հանդես գալ խորհրդարանում: Մինչդեռ ակնհայտ է, որ Մարուքյանը Փաշինյանին ընդդիմանալու պատճառ ուղղակի չունի, քանի որ սրանք՝ երկուսը, հանդիսանում են միմյանց օրգանական շարունակությունը: Արանքում մնում է ԲՀԿ-ն, ում զգալի ներկայությունը խորհրդարանում ակնհայտորեն չի բխում ո՛չ արևմտամետ «Իմ քայլի», ո՛չ էլ է՛լ ավելի կատաղի արևմտամետ Մարուքյանի շահերից. խնդիր էր դրված գրեթե 100 տոկոսով արևմտամետ խորհրդարան ունենալ, այնինչ ԲՀԿ-ի 28 պատգամավորի ներկայությունը Աժ-ում էապես խաթարում է ակնկալված պատկերը:
Եվ ուրեմն՝ բոլորվին չի բացառվում, որ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին թիրախավորելու այս երևույթը պայմանավոված է ոչ թե անձամբ Մարուքյանով, այլ հենց Փաշինյանն է տակից Մարուքյանին քսի տալիս ԲՀԿ-ի դեմ՝ այս քաղաքական ուժին իբր վախեցնելու, հնարավորինս պասիվ խորհրդարանական խմբակցության վերածելու համար, քանի որ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ միակ ուժը, որը կարող է առնվազն ապագայում ձեռնոց նետել Փաշինյանին, ԲՀԿ-ն է՝ այն ուժը, որն իր ժողովրդականությամբ, փաստորեն, երկրորդն է Հայաստանում:
Իսկ երբ սրան գումարվում է էյֆորիկ տրամադրությունների անկման հեռանկարը, պատկերն է՛լ ավելի ամբողջական է դառնում:
Փաշինյանն, ըստ ամենայնի, փորձում է ամեն գնով չեզոքացենել ԲՀԿ-ից եկող վտանգը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանը «բոչկա է գլորոմ» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ

Այս օրերին ակտիվ քննարկման առարկա է դարձել 1999-ի հոկտեմբերի 27-ին հայաստանյան խորհրադրանում տեղի ուենցած ոճրագործության …