Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Կեղտոտ գործարք Արցախի թիկունքում.հանդիպել են Արայիկ Հարությունյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը Hayeli

Կեղտոտ գործարք Արցախի թիկունքում.հանդիպել են Արայիկ Հարությունյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը Hayeli

Արդեն պարզորոշ է դառնում, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Բակո Սահակյանից հետո նախագահ դառնալու հարցում և Հարությունյանը արդեն մի քանի ամիս է ջուր է լցնում հայաստանյան իշխանության ջրաղացին նույնիսկ այն պահերին, երբ այստեղից հնչած անզգույշ մի արտահայտությանը ղարաբաղյան ռազմաքաղաքական էլիտան միահամուռ հակադարձում էր: Արայիկ Հարությունյանը իր հավատարմությունը Փաշինյանին հայտնեց դեռեւս օգոստոս ամսին, երբ վարչապետ Փաշինյանը իր 100 օրվա կապակցությամբ հանրահավաք էր կազմակերպում, Հարությունյանը հազարից ավել արցախցիների ավտոերթով բերեց Երեւան:
Վերջին օրերին, երբ Արցախ-Հայաստան բարձրաստիճան այրերի հարաբերությունները սրվել էին եւ փոխհրաձգություններ կային Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության պատճառով, Արցախի նախկին վարչապետը կրկին հանդես եկավ Փաշինյանի իշխանության աջակցությամբ:

Մեզ հայտնի է դարձել, որ սա Հարությունյանի կողմից ոչ թե ինքնամատուցման փորձ է, որով վերջինս ցանկություն ունի իրագործել քաղաքական նպատակները, այլեւ Փաշինյան-Հարությունյան դաշնակցությունը պարզ իրողություն է: Այս մերձեցման քավորությունն էլ որքան էլ տարօրինակ է, բայց ստանձնել է ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը, ով Փաշինյանի իշխանության սկզբում քննադատում էր նրան, բայց վերջին ամիսներին, եթե նկատել եք, այլեւս ոչ մի թթու խոսք չի ասում:
Մեր տեղեկություններով բոլորովին վերջերս նաեւ կայացել է Արայիկ Հարությունյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որի ակտիվ նախաձեռնողներից մեկն էլ եղել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Կարելի է ենթադրել, թե ինչ հունով պետք է ծավալվեր քննակումը առաջին նախագահի եւ Ղարաբաղի պաշտոնաթող վարչապետի միջեւ՝ տեղյակ լինելով Արցախի հարցի վերաբերյալ տերպետրոսյանական սկզբունքներն ու ընկալումները, եւ կարելի է հետեւություններ անել, թե Արայիկ Հարությունյանին իշխանության բերելով ինչ խնդիր է իր առջեւ դնելու Հայաստանի իշխանությունը, սակայն դեպքերից եւ իրադարձություններից առաջ չընկնենք, քանի որ լինել Արցախի ամենահարուս մարդկանցից մեկը եւ տիրապետելով ֆինանսական ահռելի ռեսուրսների այդուհանդերձ Արայիկ Հարությունյանի նկրտումները կարող են դիմադրության արժանանալ, եթե արցախցիները բացահայտեն նրա իշխանության գալու իրական նպատակը:
Ամեն դեպքում նա իշխանության գալու ուղղությամբ ահռելի ջանքեր է թափում, օրինակ իր սեփականություն հանդիսացող բանկերը մատչելի վարկեր են տրամադրում ազդեցիկ շրջանակներին, որոնք կարող են եղանակ փոխել այս պայքարում: Խոսվում է, որ նա նաեւ 5 տոկոսով մեծ վարկ է տվել Վահան Բադասյանին,որը նույնպես հանդես է գալիս Փաշինյանի իշխանության գովքն անելով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՊԵԿ-ը՝ Անանյանի գլխավորությամբ, շտապում է հերթական քյալագը խաղալ միջին ու մանր բիզնեսի գլխին

Տնտեսական հեղափոխության մասին իշխանությունները, հատկապես վերջին շրջանում՝ բավական շատ են խոսում: Փորձելով ինչ-որ կերպ բովանդակություն …