Ուրբաթ , Օգոստոսի 23 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Իսկ երբ են ինքնահրկիզվելու Ճոյտն ու Դոն Պիպոն

Իսկ երբ են ինքնահրկիզվելու Ճոյտն ու Դոն Պիպոն

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ հասարակական ընդվզումը շարունակվում է։ Մանվել Գրիգորյանը օրերս 25 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Էջմիածնում բողոքի գործողություն սկսվեց Մանվելի դեմ հենց այն ժամանակ, երբ նա դեռ չէր էլ հասցրել մտնել հարազատ Էջմիածին ու կարծես թե չի էլ պատրաստվում մտնել։ Նա Արշալույս գյուղի իր առանձնատանն է։

Փաշինյանը հայտարարեց, որ Գրիգորյանի ազատ արձակումն իր համար անակնկալ է եղել: Թե քանի՞ մարդ կհավատա Փաշինյանի այս խոսքերին, թողնենք մոլի «հեղափոխականների» հաշվարկին։ Հայտնի գաղտնալսումների հրապարակումից, Փաշինյանի մտածողությունից ու նրա վարքագծից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Փաշինյանի համար ոչ միայն անակնկալ չի եղել Մանվելի ազատ արձակումը, այլ նրան ազատ են արձակել Փաշինյանի ցուցմամբ կամ առնվազն նրան տեղյակ պահելուց հետո: Իսկ թե ինչու է Փաշինյանը Գրիգորյանին ազատ արձակելու հանձնարարություն տվել, կարող ենք կռահել։

Վերջերս լուր տարածվեց, որ նա ցանկություն է հայտնել իր սեփականության մեծ մասը նվիրել պետությանը, գուցե այս գործարքի դիմաց է նա վաստակել իր ազատությունը, քանի որ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի իշխանությունը ըստ ճաշակի է արդարադատություն իրականացնում։ Կամ էլ նա ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչի մասին մամուլը գրում էր, որ ցանկանում են ամեն գնով նրանից ցուցմունք կորզել թե Մարտի 1-ի, թե հոկտեմբերի 27-ի գործերով։ Մինչեւ պարզ դառնալը, թե ինչու են իրականում նրան բաց թողել, նկատենք, որ նրա դեմ բողոքի ակցիաներն էլ ուղղորդված։ Իշխանությունը ընդ որում ասպարեզ է նետել Մանվել Գրիգորյանին չզիջող վարքագծի տեր անձանց՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին եւ քրեական հայտնի հեղինակություն Դոն Պիպոյին։ Եթե որեւէ մեկը տեղյակ չէ, թե ով է Ճոյտը, կամ Դոն Պիպոն, ապա համացանցում փոքրիկ որոնողական աշխատանքի արդյունքում կարող է ծանոթանալ այս մարդկանց կյանքի «հերոսական» էջերի հետ՝ պարզելով, որ նրանցից որեւէ մեկը ավելի լավը չէ, քան Մանվել Գրիգորյանը, ով գոնե արցախյան ազատամարտում իր ավանդն է ներդրել։

Հիմա Ճոյտը հայտարարում է, որ Մանվել Գրիգորյանը ոչ միայն չպետք է ազատ արձակվեր, այլ եթե արձակվել է, ուրեմն պետք է ինքնահրկիզվի։ «Ժողովուրդը դուրս ա ուզում շպրտի էդ մարդուն քաղաքից, չի ցանկանում իրան տեսնել, այդ մարդու հետ ապրել, որովհետև ոչ միայն նրա կողմից գողացված տուշոնկաներն են, որոնք գողացվել են սալդատից, այլ նա այնպիսի գործողություններ է իրականացրել, որ մարդիկ չեն կարող մոռանալ: Այստեղ հավաքված մարդիկ ամեն մեկն էլ տուժել են Մանվելի գործողություններից: Օրինակ՝ քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից խլել ա, հողները սեփականաշնորհել ա, քաղաքում ցանկացած մարդ, ով ավտոն վարել ա աջ կամ ձախ, նա ծեծ ա կերել իրա ընտանիքի անդամների ներկայությամբ: Ես միշտ ասել եմ ՝ նա սատկած դև է, լեշ է, ժողովրդի պահանջն է, որ այդ սատկած դևը քաղաքից դուրս շպրտվի»,- ասում է Ճոյտը։

Ի դեպ, ժամանակի ընթացքում էջմիածնից նմանատիպ մեղադրանքներ ենք լսել նաեւ Ճոյտի , առավել եւս Դոն Պիպոյի մասին, այնպես որ, ճիշտ ժամանակն է հարցնելու՝ իսկ դուք երբ եք պատրաստվում ինքնահրկիզվել։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Խստացվում են ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմանները. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնում է Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պահանջները։Արդարադատության …