Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Հայկազ Մակարյանը ի լուր աշխարհի մատնեց Դոն Պիպոյին

Հայկազ Մակարյանը ի լուր աշխարհի մատնեց Դոն Պիպոյին

Գաղտնիք չէ, որ կապված Մանվել Գրիգորյանի շուրջ ընթացող վերջին աղմկահարույց գործընթացների հետ՝ շրջանառության մեջ է հայտնվել տխրահռչակ մաֆիոզ «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) անունը:

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատարանի կայացրած հայտնի որոշման դեմ ուղղված վերջին բողոքի ակցիաները (այդ թվում և դատախազության շենքի դիմաց) շատերը հիմնավորապես հենց «Պիպոյի» ու ընկերների՝ հեղինակածն են համարում:
Այս իմաստով ակամա, բայց բավական ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել (լեզվի սայթաքման արդյունքում՝ ըստ էության) Դատախազության շենքի մոտ ցույց անող թափթփուկների պարագլուխներից Հայկազ Մակարյանը:
Լրագրողների դիմուկ արձանագրմանը, որ տեղի ունեցողում «Դոն Պիպոյի» մատն է խառը, Մակարյանը սկսել էր արդարացնել առաջինին, թե մարդը թողեց երկրից գնաց, էլի չպրծավ: Սրանից կարճ ժամանակ անց էլ մամուլում գրեցին, որ Դոն Պիպոյին ազատ են արձակել գրավի դիմաց:
Այս կապակցությամբ հարց է առաջ գալիս՝ ուղղված հատկապես երկրի իրավապահ համակարգի հիմնասյունը հանդիսացող օղակներին՝ ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին ու Ոստիկանությանը, ՀՀ Դատախազությանը: Հետհեղափոխական Հայաստանում հատկապես ի՞նչ սկզբունքից ելնելով է որոշում կայացվում՝ ազատ արձակելու բացահայտ հանցագործներին՝ այն դեպքում, երբ առկա են բոլոր հիմքերը՝ նրանց երկար ժամանակով «փակելու»: Չէ՞ որ այսօր ոչ միայն «Դոն Պիպոն» է ազատությունը վայելում վճարած բազմամիլիոն գրավի շնորհիվ, այլև, ասենք, նույն Վլադիմիր Գասպարյանի Արշակի փեսան՝ Մասիսի քաղաքապետը, մարդ առևանգած ու ստորացրած «Վստրեչի Ապերն» ու մեկնաբանությունների կարիք չզգացող Սաշիկի Նարեկը՝ մարդիկ, ովքեր պետք է որ վաղուց բանտարկված լինեին, այլ ոչ թե փողի ուժով հայտնվեին ազատության մեջ՝ զրոյացնելով իշխանությունների հեղինակությունը:
Մինչդեռ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ, որն, ի դեպ միանգամայն հիմնավոր է` հաշվի առնելով նրա՝ բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններ ունենալու հանգամանքը (դրա մասին բազմիցս խոսվել է ՀՀ ՄԻՊ-ի, Գեներալի փաստաբանների և այլ իրավապաշտպանների կողմից), արհեստական ապստամություն են ստեղծում մարդիկ (առաջին հերթին Էջմիածնի պարմանուհի քաղաքապետ Ձինուլիկը, «Ճոյտն» ու «Դոն Պիպոն»), որոնց իրական տեղը բանտն է և ովքեր վաղուց են իրենց գործողություններով ու լկտի կենսագրությամբ ապացուցել, որ վտանգավոր են հասարակության համար:
Տեսնես ի՞նչ բարոյական իրավունքով են սրանք բոլորը խոսում օրենքից ու բողոքում մի ողջ երկիր շահած ու պահած գեներալի ազատ արձակման դեմ, եթե իրենց՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքն իսկ արդյունք է ակնհայտ ապօրինության ու ընտրովի արդարադատության, հովանավորչության:
Մինչդեռ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված նույն հայտնի «տուշոնկաների» գործով այս ողջ ընթացքում այդպես էլ որևիցե ապացույց հնարավոր չեղավ ներկայացնել ու հիմնավորել նրա դեմ առաջադրված մեղադրաքները՝ չնայած համապատասխանների՝ այդ հարցում ունեցած բացահայտ շահագրգռվածությանը:
Հիմնական հարցերն այս անբնական ու միևնույն ժամանակ խայտառակ իրավիճակում պետք է, անկասկած, ուղղվեն վաչապետի պաշտոնակատարին ու նրա աջ ձեռքի վերածված ԱԱԾ տնօրեն Վանեցյան Արթուրին. ինչպե՞ս է պատահում, որ փաստացի «սռոկը» վրեն մաֆիոզին երկրից դուրս են թողնում ու նույնիսկ անձնագիրը ձեռքից չեն վերցնում՝ ստեղծելով նրա համար հնարավորություններ՝ ոչ միայն լքելու Հայաստանն ու այլևս չվերադառնալու (կասկած չկա,որ առաջին իսկ հնարավորության դեպքում Դոնը ծլկելու է երկրից՝ ընդմիշտ խուսափելով պատժից), այլև ասենք «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ինք զինք ցինիկաբար մեդիա աստղ հռչակելու:
Ոչ պակաս մտորումների տեղիք է տալիս հատկապես «Դոն Պիպոյի» ազատ արձակման լուրը գաղտնի պահելու ուժայինների ջանքերը: Դրա մասին փաստացի առաջին անգամ հայտարարել է Հայկազ Մակարյանն՝ այն էլ բոլորովին պատահաբար:
Ակնհայտ է, որ Արթուր Ասատրյանին հենց այս շրջանում ազատ արձակելու որոշումը պատահաբար չի կայացվել. ազատել են, որպեսզի օգտվեն «Պիպոյի» հատուկ ծառայություններից ու ունեցած տաղանդից՝ «մի բաժակ ջրում փոթորիկ սարքելու», մասնավորապես՝ իր գաղափարակից խոզի կերպարնաքով «Ճոյտի» հետ միասին լծվելու միտինգավորների հավաքագրման գործին, քանի որ բերդից ցույցեր կազմակերպելն ու դրանք ուղղորդելը չափազանց բարդ հանձնարարություն կլիներ ցակացած մեկի համար, նույնիսկ «Դոն Պիպոյի» պես մեկի:
Իրականում այս ամենը ողբերգություն է ոչ միայն այն պատճառով, որ խնդիրը վերաբերում է Գեներալին, այլև այն պարզ պատճառով, որ այս ամենով փաստացի ապացուցվում է տեղի ունեցած հեղափոխության շինծու լինելը:
Գործ ունենք ընտրովի միաժամանակ լկտի արդարադատական համակարգի հետ,երբ ամբոխահաճությունն ու ամբոխավարությունը դառնում են մի ողջ համակարգի գործունեության հինական ելակետն ու նպատակը:
Ահա փաշինյանավանեցյանական արատավոր զույգի ամբողջ խերը կամ…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հերթը հասավ միկրոավտոբուսների կրճատմանը.ներկայիս 111 ավտոբուսային երթուղիներից կմնան 42-ը․ Երևանի քաղաքապետարան

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների …