Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Արսեն Մկրտչյան. «Երբ ինձ ասոցացնում են Մանվել Գրիգորյանի հետ, ես ասում եմ, որ հպարտ եմ դրանով»

Արսեն Մկրտչյան. «Երբ ինձ ասոցացնում են Մանվել Գրիգորյանի հետ, ես ասում եմ, որ հպարտ եմ դրանով»

Մանվել Գրիգորյանի փաստաբանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում անդրադարձել է փաստաբանների նկատմամբ հանրության վերաբերմունքին։

Փաստաբանները հանրության մոտ ասոցացվում են իրենց պաշտպանյալների հետ։ Հանրային այս ընկալմանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Երբ ինձ ասոցացնում են Մանվել Գրիգորյանի հետ, ես ընդունում եմ մարտահրավերն ու ասում եմ` այո՛, ես հպարտ եմ դրանով։ Ի վերջո, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է»,– ասել է փաստաբանը։
Հանրության նման վերաբերմունքի համար փաստաբանը մեղադրում է լրատվամիջոցներին` իրենց տարածած քարոզչության համար։ Արսեն Մկրտչյանը նաև նշում է, որ քանակական առումով իր պաշտպանյալների մեջ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները գերակշռում են։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ

 Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով