Երեքշաբթի , Մարտի 26 2019
Սկիզբ / Հասարակություն / Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց

Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց

Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:

Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ինստիտուցիոնալ հիշողությունը:
Այս ամենը փաթեթավորվում եւ քողարկվում է «մոդայիկ» ձեւակերպումներով ու կեղծ «մարդասիրական» գաղափարներով: Բանը հասել է նրան, որ բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից, քանդել այդ կարծրատիպերը:
Ռազմավարական պաշտոններ զբաղեցնող անձինք հայրենասիրությունը կենաց են որակում, պատմությունն էլ՝ ոչ էական առարկա:
Դժվար ժամանակներ ենք ապրում: Բայց սա էլ կանցնի, համոզված եմ: Որովհետեւ Վարդանանց պատերազմից մինչեւ Արցախյան գոյամարտ, Ապրիլյան պատերազմ ազգի գոյության շարունակականության գինը շատ թանկ է եղել:
Եւ մամոնան ու առանց իզմերի գոյությունը դատապարտված է, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:
Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք:
Էդուարդ   Շարնազանով
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինձ հասնում են որոշ ահազանգեր, որ իրականացվում է դիպլոմների վաճառք. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր՝ մայիսի 30-ին,  հանդիպել …