Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ո՞վ կլինի նոր ոստիկանապետը Politik

Ո՞վ կլինի նոր ոստիկանապետը Politik

«Politik.am »-ը գրում է. Իշխանափոխությունից հետո ոստիկանության նկատմամբ վստահությունը կտրուկ նվազել է։ Երբ դեռ նոր էր ձևավորվում Փաշինյանի կառավարությունը, հույս կար, որ ի վերջո ոստիկանությունը կդառնա իրավապահ համակարգ, բայց դրա փոխարեն մենք ստացանք ամենաթողություն։

Ոստիկանությունն այնքան վատ է աշխատում, որ այդ կառույցից դժգոհում են անգամ Փաշինյանի ամենաջերմ աջակիցները։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին, օրինակ, օրերս գրել էր․«Անցած օրը մեր 80-ամյա հարևանի բնակարան են ներխուժել ագրեսիվ անձիք և դաժան ծեծի ենթարկել նրան և նրա տիկնոջը… Մեր բակում առկա իրավիճակի և խուլիգանությունների մասին ոստիկանությանը ես արդեն 3 ամիս բողոքում եմ, բայց ապարդյուն…Փաստորեն իրավապահների հանցավոր անգործության զոհ դարձան այս անգամ շենքի ամենատարեց և անպաշտպան բնակիչները…»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության վերին օղակներում քննարկում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին փոխելու հարցը։

Ըստ մեր աղբյուրի՝ նա չի արդարացրել Նիկոլ Փաշինյանի սպասումները, և նրա պաշտոնանկությունը հետաձգվել է միայն արտահերթ ԱԺ ընտրությունների պատճառով։ Հիմա իշխանությունները նոր ոստիկանապետի ակտիվ փնտրտուքի մեջ են։

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իսկ երբ են ինքնահրկիզվելու Ճոյտն ու Դոն Պիպոն

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ հասարակական ընդվզումը շարունակվում է։ Մանվել Գրիգորյանը օրերս 25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով