Կիրակի , Հոկտեմբերի 20 2019
Սկիզբ / Հասարակություն / Փափկասուն հետույքներ. ինչպե՞ս են մսխվում ժողովրդի փողերը

Փափկասուն հետույքներ. ինչպե՞ս են մսխվում ժողովրդի փողերը

Կարծես թե հաստատվում են վերջին օրերին ակտիվորեն շրջանառություն ստացած այն լուրերը, որ նորաթուխ «հեղափոխական» իշխանիկներից ոմանք, ամեն գնով ջանալով վերջապես զգալ քաղցր կյանքի իրական համը, հարկատուների միջոցները փաստացի մսխելու ծրագրեր են մշակում:

Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ ԱԺ բյուջեից առաջիկայում մոտ կես միլիոն դոլարի մեքենա կգնվի Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի համար:
Ըստ այդմ՝ նախատեսվում է ձեռք բերել 3 հատ 2018 թվականի արտադրության s class Mercedes մակնիշի մեքենա՝ յուրաքանչյուրի համար վճարելով 150 հազարական դոլար գումար։
Ավելին՝ ավելի վաղ մամուլում տեղ գտած մեկ այլ տեղեկության համաձայն՝ կոնկրետ Արարատ Միրզոյանը նախատեսել է գնել համապատասխան մակնիշի լյուքս դասը ներկայացնող «Maybach» տեսակի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը մոտ 300 հազար դոլար է կազմում։
Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունների հասցեին հնչած շարունակական քննադատության հիմնական պատճառներից մեկն էլ որոշ իշխանավորների՝ շքեղ կյանքի նկատմամբ ունեցած մոլուցքն էր:
Ավելին՝ ամիսներ առաջ տեղի ունեցած «հեղափոխության» հիմնական պատճառներից մեկն էլ հենց վերոհիշյալ խնդիրն էր՝ խնդիր, որը հատկապես ուժգին կերպով ի վիճակի է ներգործել հասարակ ժողովրդի էմոցիաների վրա՝ առաջ բերելով արդարացի հարցեր, որոնց պատասխանելը չափազանց խրթին է:
2019 թվականը Հայաստանի ու աղքատության մեջ հյուծված դրա ժողովրդի համար հեշտերից չի լինելու: Փաշինյանը այս տարին հայտարարել է իներցիոն շրջան, որից ակնկալիքներ պետք չէ ունենալ, ինչը չես ասի, սակայն, Փաշինյանի թիմակիցների պարագայում:
Սրանց ունեցած ֆինասական ակնկալիքները 2019-ից առավել քան շքեղ են, շվայտ:
Հետաքրքիր է՝ եթե համապատասխան դեմքերի համար գնվեն ոչ թե գերթանկարժեք Mercedes-ներ ու Maybach-ներ, այլ ասենք մի 15-20 հազարանոց ավտոմեքենաներ, դրանից որևէ մեկի հետույքը կտուժի՞…
Իսկ եթե ասենք նույն Սիմոնյան Ալենը ցանկություն ունի աղքատ հասարական միջավայրում մեծն Գեբսբիին վայել կյանքով ապրել, ապա շատ մեծ հաջողությամբ կարող է անել դա ի հաշիվ ոչ թե Հայաստանի հարկատուների միջոցների, այլ ասենք ԱՄՆ-ում նրա ունեցած մարիխուանայի պլանտացիաների. Այդպես երևի ավելի արդարացի կլինի:
Իրականում այս ամենն իսկական ողբերգություն է, բարոյական անկման մի աննախադեպ օրինակ: Մի իշխանություն, որն առավոտից երեկո Փաշինյանի շուրթերով տարբեր հրապարակներից ու սոցիալական ցանցերից սեր է խոստովանել սեփական ժողովրդի հասցեին, այսօր իր շվայտությամբ հավակնում է գերազանցել իր իսկ կողմից քննադատված նախկիններին՝ առաջ բերելով հասարակական խորը հիասթափություն ու դրանից վաղ թե ուշ բխող ցասում՝ համապատասխան քաղաքական հետևանքներով:
Իսկ ո՞վ է ասել, որ միայն Նիկոլը կարող է հեղափոխություն անել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայկ Մարությանը կործանեց Փաշինյանին. նոր հեղափոխություն

«Սիրելի՛ երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի …