Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Մեծ թալան. Politik

Մեծ թալան. Politik

Երեկ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան տարեդարձն էր։ Նախկին նախագահի կողմնակիցները այս տարի էլ, ինչպես ամեն տարի, փորձեցին փրկչի լույսի ներքո ներկայացնել նրան։

Այսօր հաճախ են ՀԱԿ-ականները կամ ՀՀՇ-ականները խոսում նախկին իշխանությունների օրոք իրականացված վայրի սեփականաշնորհմանը ու ամեն կերպ փորձում են ստեղծել տպավորություն, որ Տեր-Պետրոսյանի օրոք չի եղել կասկածելի սեփականաշնորհում։
Իրականում, հենց Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին էին, որ հայկական հսկա ձեռնարկությունները մասնավորեցվում էին չնչին արժեքով։ Վառ օրինակ է «Արարատ» գինու կոմբինատը, որը 1996 թվականին՝ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին մասնավորեցվեց։
Հասկանալու համար, թե ինչպիսի ձեռնարկության մասին է խոսքը, փորձենք արձանագրել գործարանի արտադրական կարողություններն ու վաճառքի պահին ենթակայության տակ գտնվող գույքն ու սեփականությունը։ Սեփականաշնորհման պահին գործարանը զբաղեցնում էր 1,9 հեկտար տարածք։
Սեփականաշնորհման պահին կոմբինատում կար վեց և ավելի տարի հնեցված բացարձակ կոնյակի շուրջ 50 հազար դեկալիտր (մեկ դեկալիտրը 10 լիտր է), որը գնահատվեց ընդամենը 73 մլն դրամ։ Գործարանն ուներ նաև 80 և 20 տոկոսանոց կոնյակի սպիրտներ, որոնց քանակներն այդպես էլ հայտնի չդարձան։ Դրանց գնահատման արժեքը կազմեց 72 մլն դրամ։ Մինչև վեց տարի հնեցված և հնեցման պրոցեսում գտնվող կոնյակի սպիրտի քանակը 220 հազար դեկալիտր էր։
Հնեցված բացարձակ գինիների քանակը հասնում էր 154 հազար դեկալիտրի։ Եթե վաճառքի պահին գործարանում գտնվող սպիրտը վերածենք լիտրերի, ապա կստացվի ավելի քան 4,5 մլն լիտր։ Եղած սպիրտը և գինին, եթե նվազագույնը մեկ լիտրը գնահատենք 1 դոլար, ապա միայն եղած արտադրանքը կարժենար 4,5 մլն դոլար: Եվ եթե սրան գումարենք եղած շենքային և արտադրական տարածքները և այլ տիպի սեփականություններ, որոնք եղել են գործարանի ենթակայության տակ, ապա գործարանի գինը պետք է հասներ մի քանի տասնյակ միլիոն դոլարի, բայց այս հսկայական ձեռնարկությունը Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին վաճառվեց ընդամենը 150 հազար դոլարով։
Այն, որ գործարանը վաճառվել էր թալանի նպատակով, պարզ դարձավ կարճ ժամանակ անց։ 1996 թվականին գործարանը գնած անձինք անխնա թալանեցին եղածը, վաճառեցին պահեստներում եղած սպիրտն ու գինին, գործարանի տեխնիկական միջոցները, ու լքեցին այն։
Նոր իշխանություններն էլ, եթե իրականում մտահոգ են պետության կորցրած միջոցների վերադարձով, ապա լավ կլինի, որ զբաղվեն նաև այս և այլ նման գործարքներով, որոնք կատարվել են Լևոն Տեր-Պոտրոսյանի իշխանության տարիներին։ Պետք է պարզել, թե իրականում ժամանակին ու՞մ են չնչին կոպեկներով վաճառել այս գործարանը, և ո՞վ է կանգնած եղել այս թալանի հետևում։
Ի դեպ, այս գործարանը 2000-ականների սկզբին ամբողջական ոչնչացումից փրկեց Գագիկ Ծառուկյանը։ Նա գնեց թալանված գործարանը և վերականգնեց այն՝ տալով նրան իր նախկին հզորությունն ու համբավը։
politik.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՊԵԿ-ը՝ Անանյանի գլխավորությամբ, շտապում է հերթական քյալագը խաղալ միջին ու մանր բիզնեսի գլխին

Տնտեսական հեղափոխության մասին իշխանությունները, հատկապես վերջին շրջանում՝ բավական շատ են խոսում: Փորձելով ինչ-որ կերպ բովանդակություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով