Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Հիմնավորումները հայտնի չեն: Այսօր օրվա ավարտին որոշումները կհանձնեն կողմերին, որից հետո կկարողանանք գնահատական տալ»,- ասաց Օրբելյանը:
Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հերիք ա Սպարապետի անունը շահարկեք ձեր անձնական ու քաղաքական շահերի համար, դուք Վազգենի հետ ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական , ո՛չ էլ տղայական ոչ մի կապ չունեք…

Երբ Սասուն Միքայելյանը խոսում ա նախկին հանցավոր ռեժիմից, մոռանում ա, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ …