Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / ՊԵԿ-ը՝ Անանյանի գլխավորությամբ, շտապում է հերթական քյալագը խաղալ միջին ու մանր բիզնեսի գլխին

ՊԵԿ-ը՝ Անանյանի գլխավորությամբ, շտապում է հերթական քյալագը խաղալ միջին ու մանր բիզնեսի գլխին

Տնտեսական հեղափոխության մասին իշխանությունները, հատկապես վերջին շրջանում՝ բավական շատ են խոսում: Փորձելով ինչ-որ կերպ բովանդակություն հաղորդել սեփական գոյությանն ու վերջին «հեղափոխական» իրադարձություններին՝ ինստիտուցիոնալիզացման փուլ մտած Փաշինյանը բավական հաճախ է շեշտում հեղափոխության կապիտալիզացման կարևորությունը հատկապես տնտեսական դաշտում:

Բայց մինչ իշխանությունները փորձում են քաղցր-մեղցր խոսքերով գայթակղել օր առաջ ռեալ փոփոխությունների ակնկալիք ունեցող ազգաբնակչությանը, տնտեսության զարգացման համար կարևորագույն պատասխանատվություն կրող ՊԵԿ-ը՝ Անանյանի գլխավորությամբ, շտապում է հերթական քյալագը խաղալ միջին ու մանր բիզնեսի գլխին. հատը 160 հազար դրամանոց նոր ՀԴՄ-ներ «տուլիտ» կանեն անհատ ձեռներեցների վրա:
«ՀԴՄ» երևույթը հայ իրականություն էր մտել նախորդ իշխանությունների իշխանավարման հենց ամենասկզբից, որի նպատակն էր ստվերից ստվերային գործունեություն ծավալողներին դուրս բերելը:
Արդյունքում ստացվել էր այնպես, որ ՀԴՄ-ների դրբի տակ հայտնվել էին հիմնականում մանրերն ու միջինները՝ ստիպված լինելով սեփական ուսերին տանել հարկայինի քմահաճույքներն ու դառնալ բյուջե հարկ մուծվող հիմնական սուբյեկտը: Այնինչ խոշորներն այդ ընթացքում ծաղկում էին ապրում ու հաջողությամբ վերածվում օլիգարխների՝ հաջողությամբ ծավալելով տնտեսական գործունեություն ստվերային դաշտում:
Փաստորեն՝ Փաշինյանը որոշել է կրկնել իր իսկ կողմից գահընկեց արված ու գանակոծված նախկին իշխանությունների սխալները. փոխարենը զինաթափելու խոշորներին, ստիպելու նրանց մտնել օրինական դաշտ և այլն, ՊԵԿ-ը որոշել է նոր ՀԴՄ-ներ ծախել անհատ ձեռներեցների վրա ու, ըստ էության, սեփական ուշադրության կենտրոնում պահել հատկապես մանր ու միջին ձեռնարկատերերին, և սա այն դեպքում, երբ հարկային քաղաքականությունը Հայաստանում շարունակում է խիստ կասկածելի բնույթ կրել: Մինչդեռ «Լֆիկն», օրինակ, շարունակում է սեփականել բանանի շուկան՝ փոխարինելով «Քեթրինի Միհրանին»:
Իրականում այս ամենը վկայում է մեկ բանի մասին՝ նոր իդեաների ճգնաժամ է առկա նոր իշխանությունների մոտ, ու սրանք չգիտեն՝ ի՞նչ անեն, որ տնտեսությունը դուրս բերեն փակ շղթայից, իսկ ավելի ճիշտ՝ գիտեն, բայց հասկանալի պատճառներով վարանում են այդ անել՝ հավատարիմ մնալով նախորդների տնտեսական քաղաքականությանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից.Էդուարդ Շարմազանով

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ …