Երեքշաբթի , Մարտի 26 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Շուշանյանի գործով նիստը կրկին հետաձգվեց.forrights

Շուշանյանի գործով նիստը կրկին հետաձգվեց.forrights

Այսօր Երևանի դատարանում պետք է շարունակվեր քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործով դատավարությունը: Շուշանյանը մեղադրվում է

Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության ընթացքում Ալավերդի քաղաքի հեղինակություն Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու և նրա օգտին ապօրինի գործողություններ կատարելու, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Շուշանյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը վսհատեցնում է, որ նախաքննության մարմինը չի ներկայացրել մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ:
Այս գործով արդեն մի քանի նախապատրաստական նիստ է կայացել: Այսօր սկսվելու էր դատաքննության փուլը, բայց նիստը հետաձգվեց պատճառաբանությամբ, որ դատավոր Աննա Մաթևոսյանը այլ դատական գործով գտնվում է խորհրդակցական սենյակում:
Դատավորի օգնականը հայտնեց նաև, որ իրենք ժամանակ չեն ունեցել կողմերին զգուշացնելու, որ այսօրվա նիստը չի կայանա: Դատարանը խիստ զբաղված է, փաստորեն: Ամենաշատ ժամանակն ունեն կալանավորված անձինք, որոնք շաբաթներով, երբեմն ամիսներով իրենց բանտախցերում սպասում են, թե երբ պաշտպաններն ու դատավորները իրենց համար ժամանակ կգտնեն: Թաթուլ Շուշանյանի գործով հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 30-ին:
Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանում իրավապահ մարմինների առաջ ներքին խնդիր էր դրված՝ ցուցադրել, որ կաշառակերության դեմ դաժան պայքար է տարվում: Այսպիսի ցուցադրական բացահայտումներից էր Թաթուլ Շուշանյանի գործը: Այն քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի վարույթում էր:
forrights.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Շուրջ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում քննչական մարմինը նախկին ոստիկանապետին չի հարցաքննել.Hetq

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից 200 հազար դոլարով թանկարժեք առանձնատուն ձեռք բերելուն առնչվող քրեական գործի …