Կիրակի , Օգոստոսի 18 2019
Սկիզբ / Հասարակություն / Ձի նու լիկից հետո վենդետան շարունակում է դեղնակտուց Խուդաթյանը

Ձի նու լիկից հետո վենդետան շարունակում է դեղնակտուց Խուդաթյանը

«Հեղափոխված» Հայաստանում, ինչպես հայտնի է, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի անունն անգերազանցելի տրենդի է վերածվել. ով չի ալարում՝ տեղից վեր է կենում ու սկսում վայրահաչել, գեներալի հաշվին իբր էժանագին ու անբարո դիվիդենտներ հավաքել, ինքնահաստատվել:

Էջմիածնի տխրահռչակ քաղաքապետ Դինուլիկի անփառունակ ուղիով է փորձում ընթանալ, մասնավորապես, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ Նիկոլի թիմակից «դեղնակտուց վառիկներից» մեկը: Հունվաի 25-ի համայնքի ավագանու նիստում ընդգրկվելու է Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա 25-ի արտահերթ նիստում էր դեռևս նախատեսված այս հարցի քննարկումը, սակայն ինչ-ինչ պատճառներով հարցն այդ չէր ընդգրկվել նիստի օրակարգում, ու հարցի քննարկումը հետաձգվել էր մեկ ամսով՝ մնալով, փաստորեն, վերոհիշալ նորաթուխ քաղաքապետի օրակարգում:
Թե ինչով է պայմանավորված Արարատ Միրզոյանի ընկեր Խուդաթյանի փութաջանությունը՝ «յուղ լցնելու բորբոքված կրակին», առավել քան ակնհայտ է: Սա էլ՝ Դինուլիկի նման, իր քաղաքական պապաների աչքին բարձրանալու խնդիր ունի ու որոշել է անմասն չմնալ այն խայտառակությունից, որ վերջին ամիսներին տեղի է ունենում երկրում, երբ դատվում են հերոսներ, նախագահներ և այսպես շարունակ:
Ակնհայտ է, որ Նիկոլն իր մուռն է հանում կեղծ ժողովրդավարության քողի տակ՝ մեկիկ-մեկիկ «վենդետա» իրականացնելով այլախոհների նկատմամբ:
Մինչդեռ դատարանը Գրիգորյանի գործով կարծես վերջնական վճիռ չի էլ կայացրել, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է նրա հասցեին տեղացող մեղադրանքները: Եվ ուրեմն՝ ի՞նչ հիմքով է Խուդաթյանը, որպես պաշտոնատար անձ ձեռնամուխ լինելու ակնհայտ հակաօրինական գործողությունների՝ մի պարագայում, երբ դրա բարոյական իրավունքը պարզապես չունի:
Փոխարենը Խուդաթյանը ինքնակրթվելու, բոլորովին պատահաբար ձեռք բերած յուր պաշտոնը հասարակության շահերին ծառայեցնելու ու Արմավիր քաղաքը ոտքի կանգնեցնելու (սույն «հեղափոխականի» տխմարության մասին քաղաքում իսկական լեգենդներ են շրջանառվում)՝ Փաշինյանի տեղակալի ընկերը, փաստորեն, ձեռնամուխ է լինում մի ողջ հայրենիք շահած մարդու դեմ հերթական բանսարկության՝ կրկնելով այս իմաստով անգերազանցելի դարձած Դինուլիկի ձեռագիրը, դրսևորելով նույնքան ցածր սոցիալական պատասխանատվություն:
Ցավոք, «նոր» Հայաստանում «անմեղության կանխավարկած» ասվածն այլևս արդիական չէ, ինչը, թերևս, արդյունք է դատաիրավական ողջ համակարգի շարունակվող խեղումի:
Այն վերածվել է քաղաքական «վենդետայի» կույր գործիքի, ինչի արդյունքում էլ ականատես ենք դառնում մինչ այս հիվանդ ֆանտազիա համարված երևույթների ի հայտ գալուն, դրանց մասսայականացմանը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ անմեղության կանխավարկածը հենց առաջինը խախտել է Նիկոլ Փաշինյանն, ով ժողովրդին իր ստերով ու ԱԱԾ մասկի շոուներով դրդել է Մանվել Գրիգորյանի դեմ, իսկ հիմա այն շարունակում են իշխանության կողմից օրավարձով սնվող փողոցի խուժանն ու Նիկոլի կողքին քայլող, այժմ պաշտոն ստացած նորաթուխ լակոտները:
Ոչի՛նչ, խուդաթյաններ ու ձի նու լիկներ, ժողովուրդը խելացի է ու ձեր նմանները երկար չեն կարող շարունակել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանն ակամա դարձել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գազանությունների յուրատեսակ խորհրդանիշը

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կրկին ահազանգել է գեներալի առողջական վիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իր …