Չորեքշաբթի , Հունվարի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ

Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ

 Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդարյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները։

Նա նշեց, որ պաշտպանական կողմն ամենօրյա ռեժիմով շփվում է Գրիգորյանի հետ։

 Անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, փաստաբանն ասաց. «Մանվել Գրիգորյանի շաքարը 25-30–ից չեն կարողանում իջեցնել, առողջական լուրջ խնդիրներ ունի։ 24–ժամյա ռեժիմով տարբեր բժիշկներ աշխատում են նրա հետ»,–ասաց նա՝ նշելով որ, եթե Գրիգորյանի առողջական վիճակը բարելավվի՝ նա կմասնակցի իր խափանման միջոցի հարցի քննությանը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանա Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որը հետաձգվել էր հունվարի 11–ին։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գողերի ու բոզերի ժամանակը. ովքե՞ր և ում պատվերով են սուր ճոճում Գեներալի դեմ

Մանվել Գրիգորյանի դեմ օրերս կազմակերպված շինծու ցույցերը՝ նույնքան շինծու, ծախու ցուցարարների ու դրանց առաջնորդների մասնակցությամբ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով