Կիրակի , Դեկտեմբերի 8 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին

Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ` Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետեւ նա վերադարձել է աշխատանքի:

Սակայն իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հայտնեցին, որ դեկտեմբեր ամսին Սասուն Խաչատրյանը կարճ արձակուրդի է գնացել:

«Իսկ Ձեր այն հարցին, որ նա կրկին հնարավոր է գնա արձակուրդ եւ այլես չվերադառնա իր պաշտոնին, նշենք, որ ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ուստի եւ Սասուն Խաչատրյանը մտադիր չէ արձակուրդ մեկնել»,- պատասխանել են ՀՔԾ-ից»:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Առաջիկայում իր պատգամավորական մանդատը ում դեմքներին է շպրտելու Սասուն Միքայելյանը.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը …