Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Ջոն Քոքսի հետ

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Ջոն Քոքսի հետ


Հունվարի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Կոնգրեսական Քոքսին ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Դեսպանը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող արմատական բարեփոխումները, մասնավորապես` արդարադատության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու միջազգային դիտորդական կազմակերպությունների բարձր գնահատականները:
Կողմերը կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերակատարումը ԱՄՆ արտաքին աջակցության ավելացման, ներդրումների խթանման, երկկողմ քաղաքական ու միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերում:
Զրուցակիցները բարձր գնահատեցին հայ համայնքի դերակատարումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում: Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Քոքսը պայմանավորվեցին շարունակել շփումները հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Վարուժան Ներսեսյանը

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ …