Կիրակի , Օգոստոսի 18 2019
Սկիզբ / Հասարակություն / ՆԻԿՈԼԸ և ՍԵՐԺԻ ԿՈՍՏՅՈՒՄԸ

ՆԻԿՈԼԸ և ՍԵՐԺԻ ԿՈՍՏՅՈՒՄԸ

Սերժի մերկությունը այնքան ակնհայտ էր, որ խայտառակում էր ոչ միայն իրեն, այլ նաև պետությանը: Եվրոպաներում ,Ամերիկաներում և Ռուսաստաններում նրան նույնիսկ բանի  տեղ չէին ընդունում:Հայաստանում էլ նրան տեսնողները գլուխները շրջում էին,քանզի այնքան ակնհայտ ու զզվելի էր նրա մերկությունը;

Սերժի շրջապատի որոշ մեծահաստագլուխներ որոշեցին Սերժի մերկությունը ծածկելու համար նոր կոստյում պատվիրել՝ եվրոպական «Պառլամենտ» տեսակի:
Կոստյումը պատրաստ էր,բայց մինչև Սերժի հագնելը որոշեցին չափսերով համապատասխանող մեկի ուրիշի վրա փորձարկել:Ներկայացավ իր կոստյումասիրությամբ հայտնի պատգամավոր Նիկոլը,հագավ կոստյումը և երեսառած երեխայի նման հայտարարեց,որ էլ չի հանելու:
Հավաքվեցին կոստյումից հասկացող մարդիկ,որոնք Նիկոլին հիշեցրեցին,որ կոստյումը Սերժի համար էր,որ կոստյումը չէ,որ պետք է իրեն զարդարի,որ կոստյումով չեն մերկությունը ծածկում և հորդորեցին կոստյումը հանել կամ էլ ձևափոխել,քանզի շատ մեծ ու ծանր էր, իր չափսերին անհամապատասխան,բայց Նիկոլը իրեն հատուկ համառությամբ հրաժարվեց:
Կոստյումի նշանակությունը հասկացողները ձեռքները թափ տվեցին, որոշեցին Նիկոլին մենակ թողնել իր կոստյումի հետ,քանզի շատ կոստյումասերն էր:Որպես գործից հասկացողներ նրանք նաև գիտեին,որ կոստյումը ժամանակավորապես է թաքցնում էությամբ մերկերի մերկությունը և շուտով ամեն ինչ ակնհայտ կերևա:
Այդ շուտովը ցավոք կամ բարեբախտաբար շատ շուտ եկավ և հիմա առավել քան տեսանելի է,որ Նիկոլը նույնչափ մերկ է,որչափ իր նախորդները և ոչ մի կոստյում չի կարող ծածկել այդ մերկությունը,նույնիսկ եվրոպական «Պառլամենտ» տեսակի:
Գագիկ Ղահրամանյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞վ է կանգնած Ջիվան Աբրահամյանի թիկունքում.Politik

« Politik.am »-ը գրում է.Օրեր առաջ մենք գրել էինք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ …