Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Նարեկ Մալյանի հանցանքի կատարման վայրը համացանցն .Hraparak

Նարեկ Մալյանի հանցանքի կատարման վայրը համացանցն .Hraparak

«Ինչ եք ասում, ինչ եք ասում»,- այս խոսքերով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը արձագանքեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանին, ով այսօր հայտնել էր, թե հաղորդման հեղինակը չի նշել Մալյանին վերագրվող 3 հանցանքներից և ոչ մեկի կատարման վայրը, ժամանակը, հանգամանքները, եղանակը։
Նարեկ Մալյանի հանցանքի կատարման վայրը համացանցն է։ «Կատարման վայրը, հանգամանքներն ամբողջ համացանցում է, գրել եմ և դա 1 տոկոսն է ամենի, ինչ կատարվում է։ Եվ դրանք հատոր են արդեն կազմում»,- ասաց Զարուհի Մեջլումյանը։
Հիշեցնենք, որ երբ այսօր Տիգրան Աթանեսյանը Զարուհի Մեջլումյանի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ոստիկանություն գնալուց հետո լրագրողներին հայտնել էր ․«Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք հաղորդման հեղինակը, ով հանդիսանում է նաև փաստաբան, չի նշել երեք հանցանքներից և ոչ մեկի կատարման վայրը, ժամանակը, հանգամանքները, եղանակը և այլն: Պարզապես նշված է, որ Նարեկ Մալյանը կատարել է այսինչ արարքները»։
Անդրադառնալով Նարեկ Մալյանի և կողմնակիցների պնդումներին, նաև վերջինին, որ այս ամենը նպատակ ունի լռեցնել Նարեկ Մալյանին, Զարուհին ասաց, որ նրանք, անընդհատ իրեն պիտակավորելով, ներկայացնում են որպես՝ մարդասպանի տիկին։ «Դրանով դարձյալ դիսկրիմինացիա տարածելով։ Եթե նրա պաշտպանյալն, օրինակ, գողության մեջ մեղադրված լիներ, նա կարո՞ղ էր գրել՝ գող այսինչ այսինչյանի տիկին։ Այդ ձևակերպումը հարիր չէ փաստաբանին։ Ես կարծում եմ՝ նաև գործընկերային չէ»։
Ինչ վերաբերում է այսօր Նարեկ Մալյանի հետ ոստիկանություն գնալուն ու ոստիկանության շենքի դիմաց լուսանկարվելուն, ապա սա Զարուհին համարում է այդ ողբերգության թեման շահարկելով՝ շոուի շարունակություն։ «Դարձյալ անթույլատրելի եմ համարում, սա շոու չէ, սա մարդկային կյանքերին, ճակատագրերին է առնչվում, այսպես անփույթ ձևով թշնամանք տարածելով իմ անձի նկատմամբ, ստորացնելով իմ արժանապատվությունը․․․ Ինքը վիճարկել էր նաև որպես փաստաբանի իմ ունակությունները, սա ևս անթույլատրել է։ Եվ սա փաստաբանության մասին օրենքով է արգելված։ Ինքը խոսում է իր գործընկերոջ մասին և իրավունք չունի իր գործընկերոջ մասնագիտական ունակությունները վիճարկելու։ Մանավանդ, որ ես եղել եմ շատ ծանր հոգեբանական վիճակում և 1-02 ու 911 եմ ահազանգել Նարեկ Մալյանի հերթական սպառնալիքից հետո, որ ինքը էլի ինչ-որ բան է հրապարակելու։ Այդ ժամանակ էր, որ սարսափելի հոգեբանական ծանր վիճակում ինձ պատուհանի մոտից ուղղակի քաշել են էս կողմ ու ես ուղղակի վախից, որ ինչ-որ բան չկատարեմ, զանգել եմ ոստիկանություն և այս պարագայում չէի կարող ինձ հավաքել ու որպես փաստաբան ինչ-որ բան գրել, ուղղակի մի քանի բան եմ գրել, որ ինձ մոտ կան այս, այս մտքերը և այլն․․ և սա ողջ համացանցն է տեսել։ Սա համատարած բնույթ է կրել և սա եղել է կազմակերպված ու դիտավորյալ»,- ասաց Զարուհի Մեջլումյանը։
Նա նշեց, որ հունվարի 15-ի իր ելույթում Նարեկ Մալյանն ընդունում է, որ հոգեկան ծանր տառապանք է պատճառել իրեն։ Եվ ինչ-որ օգտատերեր էլ գրել են, որ այդ առումով օգնել են Մալյանին՝ տարածելու այդ նյութերը։ «Եվ իրենք ասում են, որ իմ հաղորդումը նպատակ է ունեցել լռեցնելո՞ւ։ Ինչ լռեցնելու մասին է խոսքը, ինչ կարծիքի արտահայտման մասին է խոսքը, երբ բոլորը տեսան, որ դա կարծիքի արտահայտում չէր։ Այլ սոսկ թշնամանքի, ատելության տարածում իմ անձի նկատմամբ՝ պայմանավորված իմ կարգավիճակով։ Սա խտրականություն է, սա սեռով պայմանավորված, կարգավիճակով, դիրքով պայմանավորված խտրականություն է։ Անձնական կյանքի անձեռնմխելիություն կոպտագույն խախտում, երբ ձեռք են բերվել տվյալներ իմ անձնական կյանքի մասին, իմ տեսակցությունների մասին, որոնք գաղտնի են, որևէ մեկը չի կարող իմանալ և այդ ամենը շատ ստոր ձևով հրապարակայնացվեց, որ «դատապարտյալի հետ քնելու» նպատակ է հետապնդում, ինչի մասին է խոսքը, ամողջ համացանցն է տեղեկացված երբի, որտեղի ու ինչի մասին։ Սա կարծիքի արտահայտում չէ»,- ասաց Զարուհի Մեջլումյանը՝ հավելելով, որ պատրաստ է պաշպանել ցանկացածի կարծիքի արտահայտումը։ Եվ, եթե Նարեկ Մալյանի իրավունքները խախտվեն, նրան նույնպես մարդիկ են սատարելու։
Hraparak.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նարեկ ու Նաիրա Մանուկյանների ընտանիքին ցանկանում ենք հավերժական Սեր, Ամրություն և Երջանկություն

Հայ ավանդական ընտանիքն արդարև համարվում է հայության գոյապահպանման կարևորագույն գրավականներից մեկը: Հանդիսանալով համաշխարհային ազգ, սփռված …