Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / «Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչև ե՞րբ եք մանիպուլյացիա անելու». Շարմազանովը՝ Փաշինյանին

«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչև ե՞րբ եք մանիպուլյացիա անելու». Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ մախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆռյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Փաշինյանը ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին:

Հիմա գնդակը ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը:
Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու:
Այո, ձեր իշխանության օրոք ներդրումները նվազել են:
Ձեր իսկ ներկայացրած տվյալներով՝ 2018-ի առաջին եռամսյակում ներդրումները եղել են 94,2 միլիոն դոլար, երբ իշխանության է եղել Հանրապետականը, իսկ 2018-ի չորրորդ եռամսյակում ընդամենը 75, 5 միլիոն դոլար:
Այսինքն՝ գրեթե 20 միլիոն դոլարով պակաս:
Աջ ու ձախ օպտիմալացումը, աշխատանքից եւ օրվա հացից բազմաթիվ քաղաքացիներին զրկելը Փաշինյանի իշխանությունը բացատրում է ծախսերի արդյունավետությամբ:
Մինչդեռ «դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին:
Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Նիկոլի կադրերից մեկը ոչ ավել ոչ պակաս իրեն պարգևատրել է 104,5% դրույքաչափով, մյուսը` մեկ օրում երկու անգամ պարգևատրել է ինքն իրեն:
ԱԺ 2 նոր հանձնաժողով են բացել՝ ծախսերն ավելացնելով նվազագույնը 35 միլիոն դրամով:
Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր պապիկ-տատիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում : Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում:
Հ. Գ. Այս տեմպերով, որ գնա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին դժվար, բայց 2020-ին շանսեր ունի թռիչք գրանցելու:
2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Փաշինյանի «քայլող իշխանավորները» մարաթոնյան վազքում կարող են լուրջ հաջողություն արձանագրել»:
Էդուարդ Շարմազանով
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից.Էդուարդ Շարմազանով

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ …