Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / ԱԱԾ ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ԿՆՈՋ ՔՐՈՋ ԱՄՈՒՍԻՆԸ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԵԼ.Hraparak

ԱԱԾ ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ԿՆՈՋ ՔՐՈՋ ԱՄՈՒՍԻՆԸ ԴԵՌԵՒՍ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԵԼ.Hraparak

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռեւս չի նշանակվել։

Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։

Չնայած կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել տարածքային կառավարման կամ բնապահպանության նախարարության հետ, սակայն նախարար, փաստորեն, այլ անձ նշանակվեց։ Իսկ Վանեցյանի քենակալը, որը վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում, ըստ որոշ տեղեկությունների, կարող է վերադառնալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի նախագահի պաշտոնը հուլիս ամսից թափուր է, քանի որ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, իսկ նշանակվել էր 2013-ին` 5 տարի ժամկետով։

Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։ Նոր Սահմանադրությամբ, ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ:

Ի դեպ, Լյովա Երանոսյանի պաշտոնանկությունից հետո թափուր է նաեւ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, ժամանակավոր պաշտոնակատարն է նրա տեղակալ Սամվել Հակոբյանը։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՌԵԺԻՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ .«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Օրերս ՊԵԿ Արարատյան մաքսատան Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի պետ է նշանակվել …