Կիրակի , Դեկտեմբերի 15 2019
Սկիզբ / Հասարակություն / Եվ չկա ոչ մեկը, որ բռնի Նիկոլի կործանարար ձեռքը, ասի տղա ջան, մի արա բաներ, որոնց պատասխանը չես կարողանալու վաղը տալ.Անի Կարապետյան

Եվ չկա ոչ մեկը, որ բռնի Նիկոլի կործանարար ձեռքը, ասի տղա ջան, մի արա բաներ, որոնց պատասխանը չես կարողանալու վաղը տալ.Անի Կարապետյան

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր ցավով տեղեկացա, որ երկարատև հացադուլից հետո բանտում մահացել է Մհեր Եղիազարյանը, ով բողոքում էր իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ և իրեն համարում քաղբանտարկյալ:

Այս ուր հասանք, սիրելի հայրենակիցներ… Նիկոլի դատարանը անմեղ մարդկանց է դատապարտում, մի կերպ դիմանում ենք, բայց հիմա արդեն Նիկոլի բանտում մարդ է մահանում՝ սա ինչպես ենք հանդուրժելու:

Սիրո և համերաշխության հեղափոխությունը շատերին տուն ցավ ու արցունք բերեց: Թացն էլ չորի հետ խառնած՝ հեղափոխական իշխանությունը սկսեց արդարություն հաստատել միանգամայն յուրովի մեթոդներով, սկսեց քայլել-անցնել մարդու տարրական իրավունքների վրայով… Եվ չկա ոչ մեկը, որ բռնի Նիկոլի կործանարար ձեռքը, ասի տղա ջան, մի արա բաներ, որոնց պատասխանը չես կարողանալու վաղը տալ: Մի կալանավորիր երկրորդ նախագահին, մի հալածիր սեփական ընդդիմախոսներին, մի վարձիր ֆեյքեր և մի հայհոյիր այն մարդկանց, ովքեր համարձակվել են քեզ քննադատել:

Ես չգիտեմ, որքանով էր փաստարկված Մհեր Եղիազարյանի գործը կամ թե ինչ հիմքերով էին նրան կալանավորել: Բայց փաստ է, որ նա ընդդիմադիր կայքի խմբագիր էր, հանդես էր գալիս իշխանությունների հրապարակային քննադատությամբ: Նաև փաստ է, որ ամիսուկես տևած հացադուլի ընթացքում այս մարդուն ոչ ոք տիրություն չարեց:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com