Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Պետության ղեկը՝ բանակ չծառայածների ձեռքին

Պետության ղեկը՝ բանակ չծառայածների ձեռքին

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային բանակի կազմավորման օրն է։ Բանակը Հայաստանի Հանրապետության հենասյունն է։

Պատերազմող երկրներում քաղաքական պետական գործիչների համար կարևոր բարոյական նախապայման է լինում ծառայել ազգային բանակում։ Կան պետություններ, օրինակ Իսրայելը, որտեղ պետական որոշակի պաշտոններ զբաղեցնելու համար պարտադիր է զինվորական ծառայություն անցած լինելը։ Եվ այս մոտեցումը հասկանալի է, քանի որ պատերազմող երկրում, պետական պաշտոն զբաղեցնել ցանկացող անձը պետք է պատրաստ լինի նաև իր կյանքը վտանգել հանուն այդ պետության։ Նա պետք է հասկանա, թե հանուն ինչի է զբաղեցնում այդ աթոռը, և ինչ կլինի, եթե ինքն իր տեղում սխալ աշխատի։
Հայաստանում նախորդ իշխանությունների ղեկավարման տարիներին մամուլը շատ էր քննադատում բանակում չծառայած իշխանավորներին։ Մամուլը շատ էր հիշում Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին, Տարոն Մարգարյանին։ Ծաղրում էր նրանց զինվորական արտահագուստ կրելու և սելֆիներ անելու համար։
Հետաքրքիր է, որ այս իմաստով նոր իշխանությունները գերազանցում են ՀՀԿ-ի արձանագրած արդյունքները։ Եթե ՀՀԿ իշխանության ներսում կարելի էր մատների վրա հաշվել իշխանավորների, որոնք չեն ծառայել բանակում, ապա նոր իշխանությունների պարագայում ճիշտ հակառակ իրավիճակն է՝ մատների վրա կարելի է հաշվել իշխանավորների, որոնք ծառայել են ՀՀ ազգային բանակում։
ՀՀ ԶՈՒ-ում չեն ծառայել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՔՊ-ական պատգամավորների մեծամասնությունը։
Այն, որ պետության ղեկավարների մեծ մասը չեն ծառայել ՀՀ Զինված Ուժերում, իրապես մտահոգիչ է, քանի որ դժվար է ասել, թե իրենք ինչպես կկառավարեն երկիրը պատերազմական գործողությունների ժամանակ, իսկ պատերազմական գործողությունների վերսկսում չի կարելի բացառել և ոչ մի պահի, երբ ապրում ենք Ադրբեջանի նման պետության հարևանությամբ։
Նիկոլ Փաշինյանի թիմը ևս հասկանում է, որ զինվորական ծառայության բացակայությունը մեծ բացթողում է, և ամեն կերպ փորձում են գոնե տեղեկատվական մակարդակով լրացնել այդ բացը։ Սա է պատճառը, որ ՔՊ-ականները հաճախ տարածում են իրենց «կամուֆլյաժ» հագած լուսանկարները և իրենց կենսագրություններում գրում են, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ՔՊ-ի ջոկատով մասնացել են սահամնների պաշտպանությանը։ Իհարկե ձեռքի հետ մոռանալով լսել, որ նրանք Ապրիլյան պատերազմին հայրենիքի սահմանները պաշտպանել են 2016 թվականի մայիսի 2-20-ը։
Հ․Գ․ Ի վերջո, կարծում ենք՝ պետք է Հայաստանում ընդունվի օրենք, որով Զինված Ուժերում ծառայություն չանցած անձանց կարգելվի պետական բարձր պաշտոն զբաղեցնել։ ԶՈՒ-մ ծառայելը պետք է դառնա առավելություն, և ոչ թե բեռ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դավիթ Անանյա՛ն, նրավիրում եմ Ձեզ ճաշելու ձեռքերը կորցրած տղերքի հետ , որպեսզի նրանց պատասխան տաք…

ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյան ՝ հրավիրում եմ Ձեզ Վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոն Լայերտին բացատրելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով