Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Սփյուռք / Հայկական վարժարաններում տեղի է ունեցել վանդալիզմ

Հայկական վարժարաններում տեղի է ունեցել վանդալիզմ

Էնսինո և Քանոգա պարկում գտնվող Սուրբ Նահատակաց Ֆերահյան վարժարանում և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում, գիշերը տեղի է ունեցել վանդալիզմ, ինչի համար տեղի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ատելություն:

Դպրոցների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները դիտելուց հետո պաշտոնյաները հաղորդել են, որ երեկ առավոտյան ժամը 4-ին դիմակավոր տղամարդը մոտեցել է Ֆերահյան դպրոցին և սկսել դպրոցի դարպասների վրա տեղադրել թուրքական դրոշներ:
Ոստիկանները դեպքի վայրում քննություն են իրականացնում:
Ֆերահյան դպրոցի տնօրեն Սոսիան Շանլյանը ծնողներին հավաստիացրել է, որ բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկվել են դպրոցի և երեխաների անվտանգությունն ապահովելու համար:

Ֆերահյան դպրոցի աշակերտները իրենց դպրոցի բոլոր դարպասների վրա կախել են Հայոց եռագույնները, ի պատասխան՝ իրենց դպրոցում կատարված վանդալիզմի արձագանքին:
Նշենք, որ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի տնօրինությունը նամակ է հղել ծնողներին, նշելով, որ Լոս Անջելեսի Ոստիկանության դեպարտամենտը բնութագրել է միջադեպը որպես «ատելության միջադեպ», ավելացնելով, որ LAPD- ի աշխատակիցները Չորեքշաբթի օրը կայցելեն դպրոց՝ ապահովելով աշակերտների անվտանգությունը:
Հետևելով դեպքի զարգացումներին USArmenianews.com առաջիկայում ավելի մանրամասն այն կներկայացնի հանրությանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վանեցյանը գաղտնալսումից հետո հրաժարական պետք է ներկայացներ

Վերջերս, մամուլում սկսել են ակտիվորեն լուրեր շրջանառվել այն մասին, որ առաջիկայում ակնկալվող ներիշխանական ռակիրովկաների շրջանակներում …