Երկուշաբթի , Ապրիլի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Արարատ Միզոյանը նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով. «Փաստ»

Արարատ Միզոյանը նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով: Մեր հասարակության համար գուցե դեռևս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով:

Քանի որ ԱԺ նախագահը դեռևս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից:

Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել և առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք և պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բախում՝ կառավարությունում՝ Արարատ Միրզոյանի ու ընկերների մասնակցությամբ

Հոկտեմբերի 4-ի Կառավարության նիստում բավական յուրատեսակ միջադեպ է գրանցվել: Փաշինյանը ստիպված է եղել, մասնավորապես, Սփյուռքի …