Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր մտահոգույթունն է հայտնում …

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր մտահոգույթունն է հայտնում …

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր մտահոգությունն է հայտնում երկու հայկական ամենօրյա դպրոցներում՝ Էնսինոյի Սուրբ Նահատակների Ֆերահյան և Քանոգա Փարքի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան կրթօջախներում տեղի ունեցած հանցագործության առիթով և խիստ դատապարտում է ատելության դրսևորումները՝ ուղղված հայկական կրթօջախների և Լոս Անջելեսի ամբողջ հայ համայնքի դեմ:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը սատար է կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին:
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, լուրը ստանալուն պես, կապ է հաստատել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների հետ՝ հանցագործության հետաքննությանը հետամուտ լինելու նպատակով: Ցեղասպանությունից փրկված սերնդի կողմից հիմնադրված կրթօջախներում ատելության նման դրսևորումները վիրավորանք են՝ ուղղված Հայոց ցեղասպանության նահատակներին և նրանց սերունդներին:
Համայնքային կառույցների, Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությամբ հետամուտ ենք լինելու հանցագործների բացահայտմանը և պատժին՝ հետագայում նման դեպքերն իսպառ բացառելու նպատակով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ծանր խոսակցություն` Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազի միջև Alternativ

Դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ մի քանի օր առաջ ծանր խոսակցություն է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով