Կիրակի , Դեկտեմբերի 15 2019
Սկիզբ / Հասարակություն / Բռնապետի օրագիրը. իրականությունն անտանելի է դառնում

Բռնապետի օրագիրը. իրականությունն անտանելի է դառնում

«Նոր» Հայաստանում լայն թափով շարունակվում են հեղափոխությամբ սկիզբ առած «չիստկաները», որոնց զոհերը դառնում են հատկապես նրանք, ովքեր իրենց հայացքներով չեն տեղավորվում նորելուկների պլաններում:

 

Հիմա էլ, պարզվում է, ԱԱԾ թիրախում է հայտնվել Blognews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Նրան, Կյանքի Խոսքի «նավոդկով» մեղադրում են, ուշադրությո՛ւն, լրատվամիջոցների միջոցով կրոնական ատելություն հրահրելու մեջ. Տեր-Նակալյանը վկայի կարգավիճակ ունի ու հունվարի 31-ին պետք է ցուցմունք տար ԱԱԾ-ում:
Թե ինչու են որոշել Տեր-Նակալյանին թիրախավորել ինչ-որ անհեթեթ պատճառաբանություներով, ակնհայտ է: Նա, այսպես ասած, նորերի կողմից ընկալվում է որպես «հին» Հայաստանի մասնիկ, ուստի՝ պետք է անել ամեն բան՝ նրան վախեցնելու համար, «տեղը ցույց տալու»:
Մինչդեռ ակնհայտ է, որ լրատվադաշտում օդը պղտորելով զբաղվողներին պետք է այլ տեղ փնտրել՝ հեղափոխականների ճամբարում:
Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ինչու նույն ԱԱԾ-ն բավարար հետարքրասիրություն այդպես էլ չդրսևորեց, ասենք, նույն առաջին տիկնոջ հովանու ներքո գոծող «Հայկական ժամանակ» օրաթերթի նկատմամբ, ինչո՞ւ այդպես էլ մեղավորներին պատասխանատվության չենթակեցին նույն Մանվել Գրիգորյանի հայտնի լուսանկարի հրապարակման, հանրայնացման համար, երբ մարդուն օրենքի խախտմամբ լուսանկարել էին ԱԱԾ մեկուսարանում, իսկ այնուհետև էժանագին սենսացիա ստանալու նպատակով այն հանրայնացրել:
Կամ ինչո՞ւ նույն իրավապահները չեն համենում արագորեն պատժել այն փողոցային ցուցարարներին, ովքեր, չվախենալով ոչնչից ու երկիրն իրենց սեփականությունը համարելով, շաբաթներով սոցիալական ցանցերում սպառնում են լրագրողին ու նրա ընտանիքին:
Թվարկումների այս շարքը, թերևս, կարելի է շարունակել երկար՝ Մանվել Գրիգորյանի դեմ նպատակամիտված կերպով իրականացվող «վենդետայից» ու հակաքարոզչությունից, մինչև Ռոբերտ Քոչարյանին չգիտես ինչ հիմքով «ազգի թշնամի» դարձնելը:
Ակնհայտ է, որ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ապացուցում է, որ չի ցանկանում հիշել իր անցյալն ու չի ցանկանում հաշվի նստել այն իրողության հետ, որ ինքը նույնպես ժամանակին եղել է ազատ խոսքը կյանքի կոչողներից մեկը: Հիմա նա բռնապետ դառնալու ճանապարհին է ու որոշել է այդ ճանապարհին կանգնածներին լիկվիդացնել:
Իհարկե, ազատ խոսքի դեմ ճնշումները Հայաստանում նորություն չեն, և նման տխրահռչակ պրակտիկա եղել է դեռևս նախկին ոստիկանապետի օրոք ու նրա գլխավորությամբ, սակայն միանշանակ է, որ նույնիսկ այն ժամանակ նման մասշտաբների մասին խոսք լինել չէր կարող:
Ավելին՝ հիմա այդ հալածանքը սկսել է կրել իսկապես ցինիկ բնույթ, քանի որ դրանց իրականացնողներն իրենց պլանները կյանքի են կոչում «դեմոկրատական արժեքների պաշտպանության», «օրինականության հաստատման» շրջանակներում:
Մնում է հույս հայտնել, որ Փաշինյանը կսթափվի ու կհասկանա, որ այլախոհությունը ճնշելու, ազատ մտածող մարդկանց ԱԱԾ-ի զոհ դարձենլու ճանապարհով 21-րդ դարում հեռուն չես գնա ու չես ստիպի մտածող մարդկանց չբարձրացնել հարցեր, որոնք այդպես էլ չեն ստանում հիմնավորված պատասխաններ:
Տնաշեննե՛ր, հո ողջ ազգին բանտարկյալ ու հացադուլավոր չե՞ք սարքելու: Չնայած ո՞վ գիտի…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԸՍՏ Freedom House-ի 1998-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԻՆՉ 2018 ԹՎԱԿԱՆԻ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հղում կատարելով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին հայտարարել է, …