Ուրբաթ , Օգոստոսի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Կոչ եմ անում արտերկրում գտնվող բոլոր իմ ծանոթ֊անծանոթ բարեկամներին, չհավատաք սուտ ու կեղծ խոսքերին, ձեր բան ու գործը չթողնեք ու չվերադառնաք

Կոչ եմ անում արտերկրում գտնվող բոլոր իմ ծանոթ֊անծանոթ բարեկամներին, չհավատաք սուտ ու կեղծ խոսքերին, ձեր բան ու գործը չթողնեք ու չվերադառնաք

Հայկ Զոհրաբյանը ՖԲ իր էջում գրում է.

Ծիծաղելի և գարշելի է այն հանգամանքը, երբ երկրիդ ղեկավարը ինչպես նախկինում ԱԺ ամբիոնից մեծ մեծ խոսում էր, այնպես էլ այսօր Գերմանիայի Քյոլն քաղաքի հայկական եկեղեցում նույնպես իր քաշից ու բոյից ավել խոսքերով դիմեց հայերին, թե եկեք ու տեր կանգնեք ձեր երկրին։
Կոչ եմ անում արտերկրում գտնվող բոլոր իմ ծանոթ֊անծանոթ բարեկամներին, Գերմանիայում բնակվող իմ ընկերներին ու բարեկամներին, չհավատաք սուտ ու կեղծ խոսքերին, ձեր բան ու գործը չթողնեք ու չվերադառնաք, քանի որ այստեղ ոչ աշխատանք կա, որ կգնահատվի, և ոչ էլ ապագա։ Ձեզ չարամտորեն փորձում են խաբել, բերել հայրենիք որպես գլխաքանակ, որ դուք ընդամենը 70֊80.000 դրամով աշխատեք, հարկ վճարեք և ապահովեք նրանց իսկ բարեկեցիկ կյանքը, ապահովեք նրանց իսկ կոստյում հագցնողներով, և վերջապես աշխատեք, որ հենց նրանք ստանան ձեր քրտինքի հաշվին պարգևավճարներ։
Իմ օրինակը թող դաս լինի բոլորիդ համար, ես էլ վերադարձա հենց նույն Գերմանիայից, Քյոլնից, թողնելով իմ բան ու գործը, ապագան, եկա որպեսզի տիրություն անեմ սեփական երկրիս, բայց ցավոք հենց երկիրը տիրություն չարեց։
Լավ եղեք, պինդ կացեք, շուտով գալիս եմ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com