Կիրակի , Հուլիսի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Գործազկության ավերիչ ալիք. խնդիր է դրված Հայաստանը ՔՊ-ացնելու՝ ներքևից վերև

Գործազկության ավերիչ ալիք. խնդիր է դրված Հայաստանը ՔՊ-ացնելու՝ ներքևից վերև

Հայաստանում մոլեգնող կրճատումների ալիքը հասավ գիտության ոլորտ: Հեղափոխականների կառավարության որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակից արդեն իսկ հասցրել է ստանալ «սև թուղթ»՝ աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր: Արդյունքում հարյուրավոր գիտնականներ այս տարվա ապրիլից այլևս կդառնան գործազուրկ:

Կրճատումների այսօրինակ ալիքն արդյունք է դարձել օրեր առաջ կառավարության ընդունած մի որոշման, որի արդյունքում պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր որպես դրամաշնորհ և որոշվել էր դրա հատկացման ընթացակարգն արմատապես փոխել:
Իհարկե, միայն ԵՊՀ հովանու ներքո գիտական գործունեություն ծավալողները չէ, որ այս վիճելի արդյունքում առաջիկայում կդառնան գոծազուրկ, և, անկասկած, մյուս բուհերին ևս այս ավերիչ ալիքը կսրբի-կտանի, սակայն Հայաստանում մոլեգնող կրճատումների խնդիրը միայն սոցիալ-տնտեսական հարթության վրա դիտարկելը չէ, որ կարող է թույլ տալ հասկանալ՝ ինչ է կատարվում և որն է լինելու այս ամենի վերջնարդյունքը:
Կասկած լինել չի կարող այն բանում, որ խնայողություններ անելու անհրաժեշտւթյան մասին հայտարարությունների քողի ներքո այժմ Հայաստանում տեղի է ունենում միանգամայն այլ մոտեցումով բնույթ կրող գործընթաց:Նորելուկները որոշել են ազատվել, այսպես կոչված, նախորդ իշխանւթյուններից «բեռ մնացած» կադրերից:
Բանն այն է, որ մինչ այսօր ՔՊ-ական շրջանակներում շարունակում են աշխարհն ու Հայաստանը դիտարկել բացառապես սեփական կուսակցության պատուհանից՝ բաժանելով ողջ տիեզերքը «սվոյերի» ու «չուժոյների»: Եվ ահա խնդիր է դրված Հայաստանը ՔՊ-ացնելու՝ ներքևից վերև: Կրճատումների բուն խնդիրը ոչ թե բյուջետային խնայողություններ անելն է կամ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, չնայած հենց դրա մասին է հայտարարվում, այլ պետական կառավաման ողջ համակարգը, բոլոր ինստիտուտներն ու դրանց հետ կապ ունեցող համակարգերը «սվոյերով» լցնելը: եթե խնդիր լիներ իսկապես խնայողություններ անելու, ապա Հայաստանը չէր ցնցվի պետական օղակներում բաշխված աստղաբաշխական չափերի հասնող պարգևավճարների մասին լուրերից, երբ ընդամենը մի քանի ամիս աշխատողը, ընդամենը Նիկոլի թիմից լինելու շնորհիվ, պարգևատրվում է ասենք մի քանի հազար դոլարի հասնող գումարներով այն դեպքում, երբ երկրում բազային կենսաթոշակը մի քանի տասնյակ դոլար է կազմում:
Ավելին՝ կառավարական շրջանակներում խոսում են այն մասին, որ կրճատումների արդյունքում գոյացած գումարները ոչ թե բաշխվելու են ըստ անհրաժեշտության, այլ նոր կադրերը, որոնք պետք է փոխարինեն կրճատված «անպետքներին», ազատ մնացած միջոցների շնորհիվ հնարավորություն են ձեռք բերելու ստանալ անհեմամետ բարձր աշխատավարձեր՝ մի քանի միլիոն դրամի հասնող: Ակնհայտ է, թե ովքեր են արժանանալու «օրենքով» միլիոնատեր դառնալու պատվին՝ նիկոլականներն ու դրանց հետ ԽԾԲ-ական կապերի մեջ գտնվողները:
Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է ու հասկանալի….
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞վ է Արտակ Գալստյանը «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հայտարարել էր, թե, ըստ արտահոսած տեղեկատվության, Ռոբերտ …